Ռետրո մեքենաների ցուցադրություն (ֆոտո)

Այսօր ՛՛Էրեբունի-Երևան՛՛ տոնակատարությունների շարքում Մաշտոցի պողոտայում կազմակերպվել էր ռետրո ոճի մեքենաների ավանդական ցուցադրությունը: Ցուցադրության ներկայացվեցին շուրջ 30 հնաոճ մեքենաներ: Նրանցից ամենա հինը 1936 թվականի արտադրության էր: Ներկայացվեցին ինչպես նախկին Խորհրդային Միությունում, այնպես էլ արտասահմանյան երկրներում արտադրված ռետրո ոճի ավտոմեքենաներ: