04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Տոն մայրաքաղաքի սրտում (ֆոտո, վիդեո)

Հանրապետության հրապարակում սկսվել են ՛՛Էրեբունի-Երևան 2794՛՛ տոնակատարությունները: Ինչպես Հանրապետության հրապարակից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, այս պահին մեծ թվով երևանցիներ ու հյուրեր գտնվում են հրապարակում: Շքերթի շրջանակներում հրապարակով քայլեցին ԱԻՆ աշխատակիցները, բուժ.աշխատողները, բուհերի ուսանողները, մայրաքաղաքի տարբեր համյանքների ներկայացուցիչները և այլք: Բեմում երևանցիներին ողջունում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատվավոր քաղաքացիները, վարչական շրջանների ղեկավարները:

Երևանցիների մոտ իշխում է տոնական տրամադրություն, իսկ հրապարակում՝ խինդ ու ծիծաղ: Բոլորը շնորհավորում են միմյանց մայրաքաղաքի տարեդարձի առթիվ: Ներկաների դեմքերին նկարված է եռագույնը, շատերը կրում են ՛՛Իմ սրտի մայրաքաղաք՛՛ խորագրով հագուստներ, շարֆեր ու գլխարկներ:

16:07

Շքերթի ավարտից հետո մասնակիցներն ուղևորվեցին Հյուսիսային պողոտա, որտեղ տարբեր բեմահարթակների վրա շարունակվում են միջոցառումները:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ