14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Կառավարությունը կհոգա Հրաչուհի Ջինանյանի մահվան ծախսերը

Կառավարություն այսօրվա նիստում որոշում ընդունեց մեկ միլիոն վեց հարյուր հազար դրամի չափով գումար հատկացնել Մշակույթի նախարարությանը: Այս գումարը հատկացվում է՝ ժողովրդական արտիստուհի Հրաչուհի Ջինանյանի մահվան ծախսերը հոգալու համար:  

Նյարդերից թույլ անձանց խորհուրդ է տրվում չդիտել. “Դոկտոր Մահը” մահանում է /ֆոտո/

Գերմանացի 67-ամյա Գյունթեր Հագեն գիտնականի ամբողջ կյանքն ընթացել է մահվան շուրջ: Գյունթեր Հագենը համաշխարհային ճանաչում ստացավ դիակները զմռսելու շնորհիվ:  Նրա “Մարմինների աշխարհ” ցուցահանդեսները, որտեղ ներկայացված են պլաստիկ զմռսման ենթարկված դիակներ,  այցելուներին միաժամանակ զարմացնում եւ վրդովեցնում են: Այժմ գիտնականը տառապում է պարկինսոն հիվանդությամբ,ինչը նրան ավելի է մոտեցրել մահվանը: 2011թվականից սկսած հասարակական-քաղաքական կյանքում պասիվացել է: “Իմ հիվանդություն […]

Ինչու տիկնիկային թատրոնը` միասեռականներին

՛՛Լեսբուհիները, միասեռականները նախկինի պես մնում են խոցելի խավ, տուժում են հալածանքներից, բռնություններից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեանը: Իսկ քանի որ Հայաստանում Եվրամիությունը խթանում է մարդկանց իրավունքները և Հայաստանն էլ  հանձն է առել հարգելու մարդկանց իրավունքները՝ որպես Եվրոպայի խորհրդարանի անդամ, ԵՄ-ն Գերմանիայի դեսպանատան հետ միասին որոշել են այստեղ ցուցադրել ՛՛Պարադա՛՛ ֆիլմը: […]

“Compass band”-ի պրոդյուսերը ներողություն է խնդրում

  “Մանկական եվրատեսիլ-2012”-ում Հայաստանի մասնակից “Compass band” խմբի պրոդյուսեր Զառա Պետրոսյանը ներողություն է խնդրում “Մանկական եվրատեսիլ”-ի հայկական նախագծի ղեկավար Գոհար Գասպարյանից՝ նրան թյուրիմացության մեջ գցելու համար: Ստորեւ ներկայացնում ենք Զառա Պետրոսյանի նամակը. “Մանկական եվրատեսիլ 2012”-ի Հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու համար Հանրային հեռուստաընկերությանն եմ ներկայացրել “Compass band” խմբի կատարմամբ “Sweetie baby” երգի հայտը: Հայտի հետ ներկայացրել […]

Պահանջում են չեղյալ համարել “Մանկական Եվրատեսիլի” ընտրությունը

Սեպտեմբերի 30-ին կայացավ “Մանկական Եվրատեսիլ 2012” միջազգային հեռուստատեսային երգի մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը և որոշվեց Հայաստանի ներկայացուցիչը: ժյուրիի և կարճ հաղորդագրությունների միջոցով քվեարկությունների (50/50 հարաբերակցությամբ) արդյունքում հաղթող ճանաչվեց Compass band-ը` իր “Sweetie baby” երգով: Միջոցառումը հեռարձակվեց Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության կողմից, 19:00, այն դեպքում երբ պաշտոնապես, որպես միջոցառման սկիզբ, հայտարարվել էր 19:30-ը: Սակայն այս §աննշան¦ հարցին […]

Ինչու՞ է Լեոնարդո Դա Վինչին ճամփորդել Հայաստան. փաստերը “Արարատից Եվրոպա” ֆիլմում

Հոկտեմբերի 7-ին Գերմանիայի Հալլե քաղաքում ցուցադրվեց Արսեն Հակոբյանի “Արարատից Եվրոպա” վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է “Հայկ” կինոստուդիայի կողմից Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում և այլուր: Ցուցադրությանը ներկա էին տեղի հայ համայնքի անդամները, գերմանացիներ, Հալլեի քաղաքային խորհրդի անդամ, Բուդեսթագի պատգամավորի թեկնածու պարոն Կարամբա Դիաբին, հյուրեր: Ֆիլմում ներկայացված են վաղ քրիստոնեական Հայաստանից Եվրոպա մեկնած և կաթոլիկ եկեղեցու սրբերի […]

Մարինա Ցվետաեւան 120 տարեկան է /վիդեո/

1892-ի հոկտեմբերի 8-ին` հին տոմարով սեպտեմբերի 26-ին, ծնվել է 20-րդ դարի ռուս մեծագույն բանաստեղծներից մեկը` Մարինա Ցվետաեւան:  Մոր հիվանդության պատճառով Ցվետաեւան երկար ժամանակ ապրել է Գերմանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, որտեղ եւ ուսում է ստացել: Տիրապետել է գերմաներեն եւ ֆրանսերեն լեզուներին: 1909-ին որպես ազատ ունկնդիր մասնակցել է ֆրանսիական գրականության  դասընթացներին Սորբոնում: Ըստ իր իսկ հիշողությունների` նա սկսել […]

“Էրեբունի-Երևան- 2794”-ի տոնական օրակարգը

Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը ներկայացրել է “Էրեբունի-Երևան – 2794” տոնակատարության շրջանակներում հոկտեմբերի 14 –ին նախատեսված  տոնական միջոցառումների ծրագիրը: Երևանի ծննդյան հերթական տարեդարձին նվիրված հանդիսություններն այս տարի նախատեսվում է անցկացնել մեծ շուքով: Տոնի կապակցությամբ մայրաքաղաք կժամանեն գործընկեր և քույր քաղաքների, ինչպես նաև հանրապետության մարզերի աննախադեպ թվով պատվիրակություններ: Տոնական միջոցառումները կսկսվեն հոկտեմբերի 9-ին և 10-ին`պատմական և […]

Սերժ Սարգսյանը հրաժեշտ տվեց Էդվարդ Միրզոյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ընտանիքի անդամների, հարազատների ու նրա երաժշտության բազմահազար երկրպագուների հետ վերջին հրաժեշտն են տվել հայ երաժշտարվեստի մեծ երախտավոր Էդվարդ Միրզոյանին:

Աշխատավարձ, գրքերի պակաս, երիտասարդ կադրերի բացակայություն. գրադարանների խնդիրները

‘’Հայաստանյան գրադարաններն այսօր համալրման խնդիր ունեն’’,-այսօր ‘’Հենարան’’ ակումբում, խոսելով գրադարանների խնդիրներից, ասաց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը: Նման խնդիր չունի միայն Ազգային գրադարանը, քանի որ նա պետական աջակցություն ունի: Ի դեպ, Ազգային գրադարանում կատարավում է գրքերի թվայնացում և նոր տեխնոլոգիաների կատարելագործում: Սակայն ի տարբերություն այս գրադարանի` մայրաքաղաքի մյուս, և մարզերի գրադարանները լուրջ խնդիրներ ունեն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված