04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչու տիկնիկային թատրոնը` միասեռականներին

՛՛Լեսբուհիները, միասեռականները նախկինի պես մնում են խոցելի խավ, տուժում են հալածանքներից, բռնություններից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեանը: Իսկ քանի որ Հայաստանում Եվրամիությունը խթանում է մարդկանց իրավունքները և Հայաստանն էլ  հանձն է առել հարգելու մարդկանց իրավունքները՝ որպես Եվրոպայի խորհրդարանի անդամ, ԵՄ-ն Գերմանիայի դեսպանատան հետ միասին որոշել են այստեղ ցուցադրել ՛՛Պարադա՛՛ ֆիլմը: Տրայան Հրիեսթանի խոսքերով՝ ֆիլմը սերբական դրամա է, որը վերաբերում է նախկին Հարավսլավիայում միաեռականների իրավունքներին: Ֆիլմը ցուցադրվել է աշխարհի շատ երկրներում, իսկ Բեռլինի միջազգային փառատոնում շահել է հանդիսատեսի մրցանակը:

Սակայն Հայաստանում  ֆիլմը բողոքի ցույցի առիթ է հանդիսացել: Խոսելով այս մասին՝ պատվիրակության ղեկավարն ասաց.

՛՛Ֆիլմը սադրիչ կամ վիրավորական նյութ չի պարունակում, այն կատակերգություն է, դրամա, մարդկանց խնդիրներն են պատկերված: Մենք գտնում ենք, որ եթե մարդիկ դիտեն ֆիլմը, կվերանայեն իրենց կարծրատիպը նրանց հանդեպ, ում իրենք տարբերվող են համարում՛՛:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը բնական է համարում նման բողոքի առկայությունը:  Սակայն նա ևս խորհուրդ է տալիս ֆիլմը նայել, ապա որոշել բողոքել, թե ոչ: Նա նշեց, որ իրենք որոշել են և կցուցադրեն ֆիլմն ամեն դեպքում:

Ցուցարարների հիմնական բողոքին, որ ֆիլմը ցուցադրվում է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, բանախոսները արձագանքեցին՝ ասելով. ՛՛Դ՛՛ ակումբում պիտի ցուցադրվեր, սակայն ակումբը որոշեց չցուցադրել:

Ինչու տիկնիկային թատրոն, քանի որ տիկնկիային թատրոնը հայտնի է որպես մարդու իրավունքների իրականացման հանրահայտ վայր, այդ պատճառով էլ այդ վայրն ենք ընտրել: Այդ թատրոնում տարաբնույթ բաներ են ցուցադրվում, այդ թվում Ոսկե Ծիրան, ռոք և այլն՛՛,-նշեց Գերմանիայի դեսպանը:

Նշենք, որ նախքան ասուլիսը բանախոսները զրուցեցին նաև ՛՛Հայազն՛՛ միության անդամների հետ, ովքեր երեկ ցույց քին կազմակերպել Գերմանիայի դեսպանատան առջև: Վերջիններս մերժեցին ֆիլմը դիտելու առաջարկը, սակայն համաձայնեցին բանախոսների հետ հանդիպել ու զրուցել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ