16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ֆեյսբուքում էլ է տոն

Դեռևս կեսգիշերից համացանցում տիրում է ուրախ ու տոնական տրամադրություն: Ֆեյսբուքյան օգտատերերը անդադար միմյանց շնորհավորում եմ Երևանի 2794-ամյակի կապակցությամբ: Կարծես թե, բոլորն այսօր կտրվել են առօրեական հոգսերից և ցանկանում են միայն ուրախանալ, նշել իրենց սիրելի քաղաքամոր տարեդարձը:

Ֆեյսբուքցիներից ոմանք ուղղակի սեր են խոստովանում գրելով՝ ՛՛Սիրում եմ քեզ իմ Երևան՛՛:  Մյուս խումբն էլ գրում է, որ սիրում է Երևանը, առանց հասկանլու ինչու, ինչի համար, բայց սիրում է:

Մեկ այլ օգտատեր Զոհրաբ Եգանյանը այսպես է շնորհավորում տոնը. ՛՛ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ ԵՐևԱՆ
Համայն հայության մայրաքաղաքին մաղթում եմ բարգավաճում, որպեսզի այն դառնա աշխարհի ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկը: Ասեմ, որ ինձ համար Երևանը միշտ եղել է հայի ուժի խորհրդանիշ, եթե ուզում եք ինձ հասկանալ, ապա գնացեք մեկ ամիս ապրեք Հայաստանի այլ բնակավայրում, ապա հետ եկեք Երևան և նկարագրեք այն զգացումը, որ ունենում եք հայության ամենամեծ քաղաքը մտնելիս՛՛:

Ֆեյսբուքցի Սմբատ Ղահրամանյանն էլ գրել է. ՛՛Միայն մեկ բան կասեմ, որ Երևանն ինձ համար օդ ու ջուր է, ապրելու ու ստեղծագործելու մի յուրօրինակ միջավայր, որտեղ ինձ գզում եմ ազատ ու անկախ, որտեղ ես իսկապես քաղաքացի եմ:Դու ամենալավն ես, աշխարհի ամենասիրուն ու պայծառ, ամենագեղեցիկ ու ամենահին մայրաքաղաքը: Շատ եմ սիրում քեզ իմ Երևան, ամենալավը քեզ, վստահ եմ, որ օր օրի գեղեցկանալու ես, չես կորցնելու քո դեմքը, քո ճարտարապետությունը, քո հայելին: Երևան դու առապել ես, քարե զարդ կախարդական:  Շնորհավոր 2794-րդ տարեդարձ, իմ սրտի մայրաքաղաք, երբեք ընդմիշտ չեմ թողնի քեզ, դու իմ սրտում ես…՛՛:

Մյուսներն էլ ուղղակի միմյանց նվիրում են նկարներ և այպես շնորհավորում Երևանի տարեդարձը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ