15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տեղի ունեցավ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հիմնադրման մասին գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ եգիպտահայ ականավոր մտավորական, ազգային, հասարակական գործիչ Պերճ Թերզյանի Եգիպտոսում ՀՀ  դեսպանատան հիմնադրման մասին գրքի շնորհանդեսը:

Սույն աշխատությունը նվիրված է արդեն 20-ամյա պատմություն ունեցող հայ-եգիպտական հարաբերությունների կերտման ակունքներին, մասնավորապես Եգիպտոսում ՀՀ դեսպանության ստեղծմանը եւ կայացմանը:

Շնորհանդեսին ելույթով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը իր ելույթում նշեց, որ Պերճ Թերզյանը, երկար տարիներ հանդիսանալով ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղի ատենապետը,  ոչ միայն ականատեսը եւ վկան է եղել Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հիմնադրման, այլեւ իր գործուն մասնակցությունն է բերել դեսպանության կայացմանը եւ հետագա գործունեությանը, եւ այդ կապակցությամբ նա ցանկանում եմ երախտիքի խոսքեր ասել գրքի հեղինակին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծեց նաեւ, որ հայ եւ եգիպտացի ժողովուրդները բազմադարյան սերտ առնչություններ ունեն եւ կապված են պատմությամբ ստուգված ավանդական բարեկամությամբ եւ համակրանքով:

“Արդեն 20 տարի է անցել Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրից, եւ այդ ընթացքում փոխշահավետ համագործակցությունը զգալի առաջընթաց է ապրել`  ընդգրկելով քաղաքական, տնտեսական, գիտակրթական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներ: Բնականաբար, այդ ձեռքբերումներում իր կարեւոր դերակատարությունն է ունեցել եւ շարունակում է ունենալ Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, որի կողքին մշտապես կանգնած է եղել եգիպտահայ համայնքը”,- նշեց նախարար Նալբանդյանը:

“Երբ գիրքը ստացա  եւ այն ընթերցեցի, նորից վերհիշեցի, վերապրեցի մոտ 20-ամյա վաղեմություն ունեցող իրադարձությունները:

20 տարի անց  երեւի բնական է թվում, որ մենք Կահիրեում ունենք Հայաստանի Հանրապետության ամենագեղեցիկ եւ ամենաներկայանալի դեսպանություններից մեկը, որը նաեւ Եգիպտոսում օտարերկրյա դեսպանություններից լավագույնների շարքում է: Բայց քչերին է հայտնի, թե ինչ դժվարությունների, ինչ ջանքերի արդյունքում է դա իրականություն դարձել”,- ասաց արտգործնախարարը:

“Այս գիրքը հարգանքի տուրք է նաեւ եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր միշտ եղել են դեսպանության կողքին` իրենց նպաստն են բերել դեսպանության գործունեությանը: Համայնքային բոլոր կառույցներ,  բոլոր եգիպտահայերը համախմբվեցին եւ իրենց միահամուռ աջակցությունը ցուցաբերեցին Կահիրեում ՀՀ դեսպանատան կայացմանը:

Այս կապակցությամբ բազմաթիվ առիթներ եմ ունեցել գնահատանքի խոսքեր ասելու Եգիպտոսի բացառիկ հայ համայնքին, որի հետ ինձ կապում են ամենաջերմ հիշողությունները։

Այսօր եւս, օգտվելով մեզ հետ այս միջոցառմանը Տեր եւ տիկին Թերզյանների, ինչպես նաեւ մեծ բարերար Վարդ Ալեքսանյանի եւ իր տիկնոջ ներկայությունից, ի դեմս իրենց`  կցանկանայի երախտագիտություն հայտնել Եգիպտոսում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին”,- ավարտելով իր ելույթը` նշեց նախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ