16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սթրիթ-սթայլ լուսանկարիչը Երեւանի փողոցներում կփնտրի նորաձեւ հագնված մարդկանց

Սթրիթ-սթայլ լուսանկարիչ, մշակութային վերլուծաբան Իվան Ռոդիչը, ով նորաձևության ասպարեզում ամենաազդեցիկ և հեղափոխական դեմքերից մեկն է, այս օրերին գտնվում է Հայաստանում: Հոկտեմբերի տասնհինգ-տասնվեցին Իվանը շրջելու է Երեւանի փողոցներով` փնտրելու նորաձեւ հանգնված մարդկանց:

Իվան Ռոդիչին հետաքրքիր է աշխատել փողոցում անցնող մարդկանց հետ, որովհետեւ նորաձեւության ցուցադրություններին մասնակցող մոդելները, նրա խոսքով, արդեն պատրաստված եւ մանրակրկիտ մշակված կերպարներ են, իսկ այս դեպքում գործ ունենք անհատի ինքնարտահայտման հետ: Նա լուսանկարում է մարդկանց, որոնց մենք կարող ենք մեզ նմանեցնել, ոչ թե իդեալական կերպարների, որոնցից մենք հեռու ենք:

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում Իվան Ռոդիչն ասաց, որ իր համար նորաձեւությունը հասարակական մշակութային ֆենոմեն է : “Ինձ համար շատ հետաքրքիր է ճանապարհորդել աշխարհով մեկ ու տեսնել, թե նորաձեւության միջոցով ինչպես են մարդիկ ինքնադրսեւորվում”:

Իվանի օրիգինալ բլոգը եւ վիզուալ օրագիրը ամսական մեկ միլիոն  հիթի է արժանանում: Երբ նա2006-ին սկսեց իր գործունեությունը , սթրիթ-սթայլ բլոգինգը նոր էր զարգանում: Լինելով ավելին քան սթրիթ-սթայլ լուսանկարիչը, նա նպատակ է հետապնդում բացահայտելու նորագույն համաշխարհային թրենդերը:

Իվան Ռոդիչի խոսքով, անհետաքրքիր է, երբ մարդիկ փորձում են նորաձեւության ամսագրերից կրկնօրինակել ինչ-որ հայտնի աստղի ոճը, կարեւոր է, որ մարդը ներդաշնակ լինի ինքն իր հետ եւ փորձի խաղալ հագուստի միջոցով:

Հարցին, թե ինչով է տարբերվում սթրիթ-սթայլ լուսանկարիչը պապարացիներից, Իվանն ասաց, որ  պապարացիները փնտրում են հայտնի մարդկանց , իսկ ինքը փնտրում է մարդկաց, ովքեր տարբերվում են իրենց ոճով: Նրա խոսքով, պապարացի լինելը լուսանկարչի համար ամենալավ տարբերակը չէ:

Անդրադառնալով հետխորհրդային  երկրներում կանանց ոճին, նա ասաց, որ այստեղ կանայքք շատ ավելի կանացի են եւ փորձում են վառ արտահայտված գրավիչ ու սեքսուալ լինենել, քան եեվրոպական եւ սկանդինավյան  երկրներում, որտեղ կանայք ավելի անդրոգեն են եւ շատ քիչ կոսմետիկա են օգտագործում:

Իվանը աշխատել է այնպիսի հանրաճանաչ ընկերությունների եւ ամսագրերի հետ, ինչպիսիք են Giorgio Armani, GQ Magazine, Internation Herald Tribune, The Observer, Lacoste, Nokia, Volvo, New York Times եւ այլն:

Իվան Ռոդիչը այսօր երեկոյան դասախոսություն կկարդա Թումո կենտրոնում, իսկ ավելի ուշ Բուրբոն սթրիթ փաբում տեղի կունենա Facehunting փարթի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ