26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Դաշնակցությունը» լուրջ հետևություններ պիտի անի (վիդեո)

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ այս ՏԻՄ ընտրությունները որակապես տարբերվել են նախորդներից՝ իրենց քաղաքակացված լինելով, մրցակցության բարձր աստիճանով, ինչը դրական է գնահատվում: «Կարծես թե ճնշումների ու մեծ թվով ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չկային, դա էլ հուսադրող է»,- ասաց Վարդանյանը: Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, նա նշեց, որ ՀՅԴ-ն չի ունեցել որևէ համայնքապետ, որը գործող […]

Սպայական կազմի դե՞մ

«Սա գաղափարական, արմատական, սկզբունքային  նշանակում է: Ճիշտ է,  նորանշանակ պաշտպանության նախարարը  կլասիկ զինվորական չէ, բայց նա նոր շունչ բերելու առաքելություն ունի», – անդրադառնալով  Վիգեն Սարգսյանի նշանակմանը՝    Henaran.am-ի  հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Վերջինս լիահույս է` նորանշանակ Պ նախարարը բարեփոխումներ կբերի մեր երկրի պաշտպանական ոլորտում: «Վիգեն Սարգսյանը նոր մոդելի ներկայացուցիչ է: […]

Սա թող բոլորը հիշեն

Լուսավոր Հայաստան կուսակցության ընտրարշավի մեկնարկի ժամանակ Էդմոն Մարուքյանը ասաց, որ ոչ մեկ թող չզարմանա, որ ՕԵԿ-ը Վանաձորում լուրջ քվեներ հավաքի։ Թերևս հենց այդ ժամանակ էլ համաձայնեցի իր հետ, որովհետև գիտեմ, թե այդ կուսակցությունը ինչպիսի փորձ ունի ու ձևերը գիտի։ Սա թող բոլորը հիշեն, որ քաղաքականությունը ֆեյսբուքում չէ, հանրային կարծիքը բացարձակ կապ չունի ֆեյսբուքյան տրամադրությունների հետ […]

Որն է ՀՀԿ-ի «կախարդական փայտիկը» (վիդեո)

«Բնականաբար, միշտ բողոքում են ուժեղներից, հանրահավաքների ժամանակ հավաքված մարդիկ խոսում են հանրության անունից, բայց ընտրություններն ամնենալավ ինդիկատորն են, ցուցանիշն են, առավել ևս այս ընտրությունները, նաև Գյումրիի ու Վանաձորի, որոնք քաղաքական ընտրություններ էին, ոչ թե՝ անհատների»,-Henaran.am-ի հարցին, թե ժողովուրդը մշտապես բողոքում է ՀՀԿ-ից, իշխանություններից, հանրահավաքներ է անում, բայց ընտրությունների ժամանակ այդ ի՞նչ կախարդական փայտիկ է օգտագործում […]

Այս պորտֆելը քաղաքական է

Իմ կարծիքով Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելով Սերժ Սարգսյանը անմիջական վերահսկողության տակ է առնում ՊՆ ամբողջ համակարգը իր ներքին հարցերով հանդերձ, իսկ դա նշանակում է համակարգում շատ լուրջ փոփոխություններ են սպասվում, ի դեպ Վիգեն Սարգսյանը նախկինում աշխատել է զինված ուժերի համակարգում և պորտֆելը քաղաքական է: Մանվել Կոստանդյանի գրառումը:

ՀՀԿ-ը դեռ չի շտապում և ոչինչ էլ չի բացառում (վիդեո)

«Ես խնդրում եմ չշտապել, պաշտոնական տվյալները կլինեն և երբ վերջնական տոկոսները կլինեն, կլինեն նաև բանակցություններ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թեթե ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ը փաստորեն չի հաղթահարվել սահմանված շեմը, և պետք է դաշինքներ ձևավորեն, քննարկումներ կա՞ն արդյոք պայմանավորվածությունների շուրջ : Հարցին՝ իսկ եթե ընդդիմությունը դաշինք կազմի՞, Բաղդասարյանը […]

«Գյումրիում և Վանաձորում մենք ծանր պարտություն կրեցինք»

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել. «Գյումրիում և Վանաձորում մենք ծանր պարտություն կրեցինք: Այդ պարտության ծագումնաբանությունը հասկանալն ու վերլուծելը լրջագույն մարտահրավեր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Սրանից է կախված հետագա անելիքների ճանապարհային քարտեզը»:

Աշխատել է պետք

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին չէ, որ ընտրական գործընթացներում նախորդ ընտրությունների համեմատ փոփոխություններ ու առաջընթաց չկա. «Մենք կարող ենք փաստել, որ ահազանգերն ու խախտումները շատ ավելի փոքր ծավալ ունեին, քան նախորդ ընտրությունների ժամանակ: Չի եղել մի ահազանգ, որի հետևից իրավապահ մարմինները չգնան ու չարձագանքեն: Եղել են դեպքեր, երբ այդ ահազանգերը եղել են […]

Վայր կդնի՞ մանդատը

«Այո, նման բան քննարկվել է կուսակցության վարչության նիստում, և ոչ միայն այդ հարցը, քննարկվել է նաև ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու հարցը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանն` անդրադառնալով մամուլի լուրերին, թե ԱԺ պատգամավոր ու կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը պատրաստվումէ  հրաժարվել կուսակցության նախագահի պաշտոնից: Վարդան Քոչարյանն այլ մանրամասներ չհայտնեց, միայն հավելեց. «Անհրաժեշտության […]

Դեռ պարզ չէ

Դեռևս պարզ չէ, թե ով է գլխավորելու ՀՀԿ շտաբը խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նշենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո սկսվեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ հենց նա է լինելու «Հանրապետականի» շտաբի ղեկավարը խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սակայն Henaran.am_ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ դեռևս բավական ժամանակ ունեն` այս հարցը քննարկելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի