Որն է ՀՀԿ-ի «կախարդական փայտիկը» (վիդեո)
«Բնականաբար, միշտ բողոքում են ուժեղներից, հանրահավաքների ժամանակ հավաքված մարդիկ խոսում են հանրության անունից, բայց ընտրություններն ամնենալավ ինդիկատորն են, ցուցանիշն են, առավել ևս այս ընտրությունները, նաև Գյումրիի ու Վանաձորի, որոնք քաղաքական ընտրություններ էին, ոչ թե՝ անհատների»,-Henaran.am-ի հարցին, թե ժողովուրդը մշտապես բողոքում է ՀՀԿ-ից, իշխանություններից, հանրահավաքներ է անում, բայց ընտրությունների ժամանակ այդ ի՞նչ կախարդական փայտիկ է օգտագործում , որ կարողանում է այդպիսի արդյունքներ արձանագրել, այսպես պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ դժգոհ մասսան կա, և դրանից ՀՀԿ-ն պետք է հետևություններ անի: «Իրոք, ունենք պրոբլեմներ և մեր որդեգրած ճանապարհը, հապաղելու ճանապարհ չունենալը գալիս է նրանից, որ մենք հաշվի ենք նստում այդ բողոքող մասսայի հետ, որոնց բողոքների մի մասն արդարացված են»: Բաղդասարյանը խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի մասին. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը շատ ազնիվ ձևով ասում էր, որ շատ ծանր պարտություն են կրել և որ իրենք պետք է անեն հետևություններ: Ես, որպես քաղաքական գործիչ, անընդհատ քննադել եմ, որ այսքան քաղաքական ուժեր, որ անընդհատ ասում են, որ ՀՀԿ-ն իրեն սպառել է, ՏԻՄ ընտրությւժունների ժամանակ թեկնածուներ չէին ունենում: Այս ընտրություններում բավականին ակտիվություն կար»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: