14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աշխատել է պետք

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին չէ, որ ընտրական գործընթացներում նախորդ ընտրությունների համեմատ փոփոխություններ ու առաջընթաց չկա. «Մենք կարող ենք փաստել, որ ահազանգերն ու խախտումները շատ ավելի փոքր ծավալ ունեին, քան նախորդ ընտրությունների ժամանակ: Չի եղել մի ահազանգ, որի հետևից իրավապահ մարմինները չգնան ու չարձագանքեն: Եղել են դեպքեր, երբ այդ ահազանգերը եղել են կեղծ»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Է. Շարմազանովը` ամփոփելով հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Շարմազանովն ընդգծեց, որ խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. «Այսօր ես լրատվամիջոցներից տեղեկացա, որ ընդդիմադիր թեկնածուներից մեկը, կուսակցություններից մեկը, որ հավակնում էր դառնալ միակ ընդդիմադիրը կամ ինստիտուցիոնալ ընդդիմության առաջնորդը, ընդունել է իր պարտությունը, և այդպես է քաղաքակիրթ աշխարհում: Ոչ թե պետք է քար շպրտել հաղթողի վրա, այլ պրոբլեմը պետք է իր մեջ տեսնել ու վերլուծություններ անել, ինչպես մենք ենք վերլուծություններ անելու այն համայնքներում, որտեղ հաջողության չենք հասել ու նաև այն համայնքներում, որտեղ հաջողության ենք հասել»:

Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Շարմազանովի խոսքով` աշխատել է պետք: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ