13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Սպայական կազմի դե՞մ

«Սա գաղափարական, արմատական, սկզբունքային  նշանակում է: Ճիշտ է,  նորանշանակ պաշտպանության նախարարը  կլասիկ զինվորական չէ, բայց նա նոր շունչ բերելու առաքելություն ունի», – անդրադառնալով  Վիգեն Սարգսյանի նշանակմանը՝    Henaran.am-ի  հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Վերջինս լիահույս է` նորանշանակ Պ նախարարը բարեփոխումներ կբերի մեր երկրի պաշտպանական ոլորտում:

«Վիգեն Սարգսյանը նոր մոդելի ներկայացուցիչ է: Շատ կուզեի, որ նա հաջող աշխատանք կատարեր: Հույս ունենք, որ նրա օրոք  արդյունավետ մենեջմենթ կկիրառվի ԶՈւ-ում: Նորանշանակ նախարարը պետք է կարողանա տարբեր նախարարների հետ համագործակցել, իհարկե, ի շահ մեր երկրի ու պաշտպանական համակարգի հզորացման:

Մեր զինվորական արսենալին հարկավոր է ուշադրություն դարձնել: Եվ քանի որ մեր զինտեխնիկան նորացվել է, համապատասխան կադրեր պետք է բերվեն ասպարեզ: Կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում պետք է փոխել նաև սպայական կազմը: Սա թարմ շունչ բերելու մեծ հնարավորություն է»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ