13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Անխնա քլնգել…»

«Ես տնտեսագիտությունից շատ հեռու մարդ եմ, այդ իսկ պատճառով Կարեն Կարապետյանի 1 տարին կփորձեմ դիտարկել վարչապետ-մեդիա դաշտ տիրույթում: Այս տիրույթում Կարեն Կարապետյանի գործունեությունը շատ նման է սինուսոիդի՝ իր առավելագույն և նվազագույն կետերով: Լրատվական դաշտը մեկ գովում է վարչապետին կամ առնվազն լոյալ է, մեկ սկսում է անխնա քլնգել: Ի դեպ ԶԼՄ-ների գովասանքն ու լոյալությունը և քլնգոցը […]

Խանդոյանի պաշտպանը «պատժվեց»

«Փաստաբանների խորհուրդը որոշում կայացրեց ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին՝ նկատոողություն։ Ես գտնում եմ, որ սույն որոշումը ապօրին է։Սրանով խորհուրդ կոտրում է երիտասարդ և պայքարող փաստաբաններին, որ այլևս չպայքարեն իրենց պաշտպանյալների համար, և ձևական նստեն նիստերի դահլիճում։Շատ եմ ցավում Ձեզ համար, որ դուք խորհրդի անդամներ եք։իմ համար հիասթափությունը ակնհայտ է, սակայն ձեր կարգապահակններով ինձ չեք կոտրելու, […]

ՓՊ-ն վերածվել է բռնապետական համակարգի. փաստաբանը առաջարկում է

Անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային փաստաբանական միություններ»,-այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, գործադուլ անցող փաստաբանների հրավիրած հավաք-քննարկման ժամանակ ասել է  փաստաբան Արգիշտի Կիվիրյանը: «Ո՞նց եղավ, որ ունենք ոչ միայն քաղբանտարկյալներ, այլեւ փաստաբաններն են հանդես գալիս որպես քաղհալածյալներ: Նախկինում ունեցել ենք փաստաբանական միություններ, երբեւիցե չենք ունեցել մի իրավիճակ, երբ Փաստաբանների պալատը վերածվել է մի օղակի, որն առաջինն է […]

«Ոչ պոռնկություն են քարոզում, ոչ էրոտիկա» . թեժ կրքեր եկեղեցու շուրջ (տեսանյութ)

ԱԺ փոխանախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ որքան էլ հարգում է  նախկին պատգամավոր ու ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, սակայն վերջինս նախ պատերազմ է հայտարարում հայոց լեզվին, ապա պետական կրոնին ու եկեղեցուն: «Եթե ինքը տնտեսությունից խոսեր, ես չէի անդրադառնա, որովհետև ես տնտեսագետ չեմ, բայց նա խոսում է պատմական նյութերից ու աղավաղում է փաստերը: Մարդ կա, քրիստոնյա […]

«Իրենք գիտեն, որ ԵՏՄ-ից դուրս չենք գալու»

«ԵՏՄ-ից դուրս գալու խնդրին անդրադարձել ենք դեռևս  մտնելու ժամանակ, ներկայացրել ենք, թե ինչ հիմունքներով ենք մտնում Եվրասիական տնտեսական միություն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ խոսելով «Ելքի» առաջարկից՝ դուրս գալ ԵԱՏՄ-ից: ՀՍահակյանի խոսքով` քանի որ «Ելքն» ընդդիմություն է, այն էլ սակավաթիվ, շատ լավ գիտի, որ այս նախագիծը չի ընդունվելու: «Իրենք համոզված են, […]

«Այսքան շատ են քամելյոնները…»

«Հետաքրքիր է, մենակ Հայաստանում է, որ. -այսքան շատ են քամելյոնները, արագ գունափոխվողները և նույնիսկ կաշին փոխողները…Նաև հայրենիքը… -երեխաներին դարձնում են մեդալակիր, մի կերպ խցկում ԲՈւՀ, ամեն ինչ անում բարձր գնահատականներ ստանան, հպարտանում են իրենց «հրաշքներով», նրանց խելքն ու խելացիությունը գովերգում, իմանալով, որ այդպես չէ, որ այդ ամենը սուտ է, կեղծիք… -ավտովթարի դեպքում, երբ պետական պաշտոնյա […]

Աստված մի արասցե, որ հանկարծ հիասթափություն լինի. Բաղդասարյանը՝ վարչապետից

ՀՀԿ-ը դրական է գնահատում մեկ տարվա կտրվածքով կառավարության արձանագրած մոտեցումներն ու թիրախավորումները:«7 ամսվա ընթացում 6.2 տնտեսական ակտիվություն կա, արտահանման աճ կա, տուրիզմի աճ կա, իսկ սա այն պայմաններում, երբ ՀՀ-ի ստրատեգիական գործընկեր ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կան»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հարցին՝ մարդիկ զգում են դրական փոփոխություն իրենց կյանքում, Բաղդասարյանը պատասխանեց.«Բավականին նուրբ […]

Եթե թվում է, որ միայն զինվորներն են հաղթում դատարկ ձեռքերով, սխալվում եք. Ռուստամյան (տեսանյութ)

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեմ է ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելքի» առաջարկին: «Սա առանցքային հարցերից մեկն է, կապված է մեր անվտանգության հետ, լայնորեն քննարկվել ու ուսումնասիրվել է այն ժամանակ, երբ Հայաստանը որոշեց ԵՏՄ անդամ դառնալ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հիշեցնենք, որ «Ելքը» շուտով խորհրդարան է ներկայացնելու Եվրասիական տնտեսական միությունից դուրս […]

Մի գնդակով

«Սա ոչ թե նահանջ էր, այլ քաղաքական մանյովր, որովհետև Ադրբեջանը հասավ իր ուզածին: Կարողացան Բելոռուսից ստանալ այլ երկրի քաղաքացուն, ձերբակալեցին ու դատեցին: Համապատասխան դատական գործընթաց իրականացրեցին: Նրանց նպատակը չէր, որ տվյալ գործիչը ամբողջ պատժաչափը նստեր բանտում: Այստեղ կարևորը փիառն էր, որ ցույց տրվեր, որ առանց  Ադրբեջանի թույլտվության սահմանը հատած մարդը կարող է խստորեն պատժվել»,-Henaran.am-ի թղթակցի […]

«Յա՜, էդ հայերը ո՞վ եղան, որ այդպիսի բան են ուզում անել»

«Խորհրդային Հայաստանը բնակչության թվով ամենափոքր երկրներից մեկն էր: Ինձ ցույց տվեք այդ փոքր երկրներից մեկը, որը կունենա այնպիսի վիճակ, ինչպիսին մեզ մոտ է եղել. ահա մեր քաղաքաների անունները. Լենինական, Կիրովական, Ազիզբեկով, Կալինինո, Հոկտեմբերյան, Նոյեմբերյան… Ու այս անունները  կարելի է շարունակել: Հիմա եկե՛ք Երևանը  նայենք. գլխավոր պողոտան Լենինի անունով, մայրաքաղաքում գտնվող երկու մեծ կինոթատրոնների անուններն էլ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի