28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրավական սանձարձակություն, կամ ա՛յ քեզ ուրախ նապաստակ

39129_large

«Գործադիր և օրենսդիր մարմինների կողմից դատական իշխանության և փաստաբանական համայնքի դեմ մեկնարկած գրոհը, այլ կերպ, քան իրավական սանձարձակություն անվանելը, այլևս հնարավոր չէ:

Նոր սահմանադրությունից բխող օրենսդրական փոփոխությունների ներկա ընթացքը ցույց է տալիս մեկ պարզ ճշմարտություն. ամեն ինչ արվում է դատական իշխանության հեղինակությունն է՛լ ավելի նսեմացնելու և է՛լ ավելի վերահսկելի դարձնելու, իսկ դատական իշխանության ձեռքով փաստաբանական ինստիտուտը փաստացիորեն կազմաքանդելու համար:

Բանը հասել է նրան, որ «Դատական օրենսգիրք»  սահմանադրական օրենքում ներառվում է դրույթ, ինչը պատասխանատվություն է նախատեսում դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար, եթե ՄԻԵԴ վճիռների հիման վրա ճանաչվի կոնվենցիայի որևէ հոդվածի խախտման փաստը:
Այս ամենը հիմնավորվում է նաև նրանով, թե «Պետական կառավարման մեջ անպատասխանատու որևէ սուբյեկտի պաշտոնավարումը վտանգավոր է»:

Ավելին, նախկին գլխավոր դատախազ, իսկ այսօր ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը, ով 10 տարուց ավելի հանդիսանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ, հատուկ առոգանությամբ ընդգծում է, թե «Քանի դեռ մենք չբարձրացնենք դատավորների պատասխանատվության հարցը, մեր ակնկալած որակի արդարադատություն չենք ունենա։ Առավոտից երեկո սեմինարներ անենք դատավորների համար, գիշեր-ցերեկ կոնֆերանսներ անենք, վերապատրաստենք, չգիտեմ՝ ինչեր անենք, արդյունք չի տալիս։
Այստեղ են ասել՝ ա՛յ քեզ ուրախ նապաստակ:

Սեմինարներ ու կոնֆերանսեր անելու փոխարեն ա՛յ գործադիր ու օրենսդիր մարմինների կարկառուն ԱՆԴԱՄՆԵՐ, դատարաններին քաղաքական պատվերներ մի՛ իջեցրեք, Ձեր ուզած դատական ակտը ապoրինի ու հանցավոր մեթոդներով մի՛ կորզեք, դատարաններին մի՛ ներքաշեք հանցավոր ու կոռուպցիոն սխեմաների մեջ, տեսնեմ Հայաստանի դեմ վճիռներ կլինե՞ն… Դուք հանցագործությունը կատարե՞ք, հետևանքը դատավորների քթերից բերե՞ք…Արդյո՞ք սա բարոյական է:

Եթե մինչև վերջ անկեղծ լինենք, որոշ դատավորների հասնում է: Թո՛ղ չդառնան օրենսդիր ու գործադիր իշխանության կամակատարը, այսպիսի իրավիճակ չենք ունենա: Թո՛ղ իրենք էլ պայքարեն անկախ դատական համակարգի համար:

Ինչ վերաբերում է փաստաբանների նկատմամբ դատավարական օրենսգրքերում դատական տուգանքի վերաբերյալ դրույթների ներառմանը, ապա սա, իմ խորին համոզմամբ, յուրօրինակ վրեժխնդրություն է անկախ փաստաբանության նկատմամբ, ինչից, վերջիվերջո, տուժելու է արդարադատության իրականացման ողջ գործընթացը… Այս սանձարձակության դեմն առնել է պետք…»:

Փաստաբան Նորայր Նորիկյան 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ