19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Դաշնակցությունը» լուրջ հետևություններ պիտի անի (վիդեո)

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ այս ՏԻՄ ընտրությունները որակապես տարբերվել են նախորդներից՝ իրենց քաղաքակացված լինելով, մրցակցության բարձր աստիճանով, ինչը դրական է գնահատվում: «Կարծես թե ճնշումների ու մեծ թվով ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չկային, դա էլ հուսադրող է»,- ասաց Վարդանյանը:

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, նա նշեց, որ ՀՅԴ-ն չի ունեցել որևէ համայնքապետ, որը գործող էր և չի վերընտրվել: 2-3 դեպք կա, որը վերաբերում է միավորված համայնքներին, օրինակ` Շիրակի մարզում, որտեղ 10-11 համայնք միավորվել են, այնտեղ մի փոքր համայնքում ՀՅԴ-ն ունեցել է համայնքապետ, ով չի վերընտրվել: Եղել են համայնքներ, որտեղ ՀՅԴ պաշտպանած թեկնածուները հաղթել են 17-20 տարվա գյուղապետերին` Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում և Կոտայքի մարզի Զովունի գյուղում:

Ինչ վերաբերում է Գյումրիի ու Վանաձորի ընտրություններին, Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ-ն բավարարված չէ արդյունքներով:

Հարցին, թե ի՞նչ արդյունքներ էին ակնկալում, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ Գյումրիում ՀՅԴ թիմը բավական ակտիվ է աշխատել, թեկնածուների ցուցակը եղել է բավական ներկայանալի:

«Ցավոք, այս մեխանիզմը կարծես թե չաշխատեց, ես վստահ էի, որ Գյումրիում մենք նվազագույնը 10 տոկոս ձայն կհավաքենք, բայց եկեք այստեղ էլ անկեղծ լինենք մինչև վերջ. եթե մենք նայում ենք ՏԻՄ ընտրությունները և առաջին անգամ անցկացվող համամասնական կուսակցական ցուցակներով ընտրությունները, տեսնում ենք, թե ինչ խառնուրդ է առաջանում՝ դեռ մինչև վերջ քաղաքականացված չէ, և դեռ էական նշանակություն ու ազդեցություն ունեն տեղական թաղային հեղինակությունների, տարբեր խմբավորումների շահերը: Քվեարկություններն էլ դրանցով են առաջնորդվում: Այստեղ մենք մտածելու, վերլուծելու լուրջ խնդիր ունենք: Ես արդեն հանձնարարել եմ մեր տեղական կառույցների պատասխանատուներին, որ ամբողջական վերլուծություն ներկայացնեն թե’ Վանաձորի, թե’ Գյումրիի համար, համաչա՞փ են, արդյոք, բաշխվել մեր ձայները, թե՞ կան տարբերություններ: Լուրջ հետևություններ պետք է անենք»,- երափակեց Աղվան Վարդանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ