07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեր երեխաները չպետք է մեռնեն Ղարաբաղի համար»

«Ադրբեջանի որոշ շրջաններում ոստիկանությունն է իրականացնում զինվորական հավաքները: Համացանցում ժամանակ առ ժամանակ տարածվում են տեսանյութեր, թե ինչպես է ադրբեջանական ոստիկանությունը փողոցներից բռնի ուժով բերման ենթարկում երիտասարդ տղաներին և ուղարկում բանակ: Իհարկե ոստիկանների գործողությունները հանդիպում են երիտասարդների և նրանց ծնողների դիմադրությանը: Բախման ժամանակ ծնողներից շատերը վանկարկում են «Մեր երեխաները չպետք է մեռնեն Ղարաբաղի համար» , «Դուք […]

Ուզի ԲՀԿ-ը, թե ոչ…իրավիճակ է փոխվել

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը հավանական չի համարում տարբերակը, որ «Ծառուկյան» խմբակցության՝ վերջին շրջանի ակտիվ քննադատությունները կարող են տանել Կառավարության հրաժարականի պահանջին: «Այս դեպքում նման օրինաչափությունը չի աշխատում այն պարզ պատճառով, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգյսանը Մոսկվայից չէր նշանակվել վարչապետ, փաստորեն նախագահականն էր նրա թիկունքում, «Բաղրամյան 26-ն» էր նրան պաշտպանում, իսկ այս կոնկրետ […]

«Մի քանի կոպեկ վարկի համար գլխներիս ենք նստեցրել…»

«Իրականում խնդիրը Ռուսաստանի մեջ չէ, ոչ էլ աշխարհի մյուս երկրների ու դրանց ղեկավարների, խնդիրը մեր մեջ է, որ ժամանակի ընթացքում թույլ ենք տվել, մի քանի կոպեկ վարկի համար գլխներիս ենք նստեցրել ու սրանք էլ ցանկացած պահի, աշխարհի ցանկացած անկյունում կարող են մեր մասին նյութ պատրաստեն: Որովհետև մինչև հիմա դաշնակից բառը բերաններիս ծամոն սարքած զարմանում ենք՝ […]

Արցախցին տարկետման իրավունքից չէր էլ օգտվում. Արցախի ԿԳ փոխնախարար

Արցախում ուսանողները տարեկտման իրավունք չունեն: «Շատ շուտ՝ մոտավորապես 20-22 տարի առաջ, տարկետում կար, այսինքն, երբ գերազանց էր սովորում ուսանողնը,  իրավունք էր ունենում տարկետում ստանալ: Սակայն տարկետման իրավունքից նրանք չէին օգտվում, չէին օգտվում ոչ միայն Արցախի բուհերի ուսանողներն, այլև արցախցի այն ուսանողներն, ովքեր պետպատվերի շրջանակում սովորում էին ՀՀ պետական բուհերում: Այսինքն՝ ԵՊՀ անվճար համակարգում սովորող տավուշեցին […]

Պաշտոնական Բաքուն նեղսրտել է

«Մենք միշտ էլ գնահատել ենք եվրոպական արժեքները, եղել ենք նաև այդ արժեքների կրողը, հետևաբար ՀՀ-ԵՄ համաձայնագիրը  ես  շատ եմ կարևորում։ Կուզենայի մի բան էլ փաստել․ մենք լավ հարաբերույթուններ ունենք և՛ ԵՏՄ-ի, և՛ ԵՄ-ի հետ․ այս երկուսը չենք հակադրում», – անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Henaran.am-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը՝ […]

«Շատ-շատ լավ օրենքներ ընդունելով՝ մենք շուտ Եվրոպա չենք դառնալու»

«Իհարկե, պետք է արձանագրենք, որ  Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեծ առաջընթաց էր, անհրաժեշտ քայլ էր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ ՀՀ-ի առջև Եվրամիության կողմից դրվող պահանջների մի մասը քաղաքական է, մյուսը՝ իրավական, իսկ տնտեսականն՝  ավելի քիչ: «Տնտեսականի մեջ ես կառանձնացնեմ այն պահանջը, որ Կենտրոնական բանկի […]

ՀՀ դատարաններում մարդը արժեք չունի. Եղնուկյանը մերժվեց/տեսանյութ/

Խորհրդակցական սենյակից վերադառնալով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց  «Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի միջնորդությունը: Արդեն հայտնել ենք, որ Կարո Եղնուկյանը միջնորդեց կամ իր գործը առանձին քննել, կամ փոխել իր կանաքի միջոցը, կամ իրեն չբերել դատարան: Դատավորի որոշումը առարկեցին գործով փաստաբանները: «Դատախազությունը ՀՀ ում մարդկանց իրավունքները ոտնահարող մարմին է, այդ թվում խախտում է մարդու կյանքին […]

Շինծո՞ւ էր. պատգամավորները՝ Սամվել Բաբայանի դատավճռից

Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վար­դանյանը երեկ հրապարակեց ԼՂՀ  պաշտպանության նախկին նախա­րար Սամվել Բաբայանի դատավճիռը: Նրան մեդադրանք Է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդ­վածի 2-րդ մասի (ապօրինի զենք-զինամթերք պահելը, ձեռք բերելը, կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասի հատ­կանիշներով (փողերի լվացում): Դա­տավոր Արշակ Վարդանյանը մեղավոր ճանաչեց Սամվել Բաբայանին եւ նրան […]

Արցախի հարցը չի կարելի նույնացնել այլ կոնֆլիկտների հետ. ՀՀԿ

«Մի շարք պետություններ, այդ թվում Ադրբեջանը եւ Թուրքիան, խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները, վերցրել են մի սկզբունք՝ տարածքային ամբողջականություն, ընդունել են մի դեկլարացիա, որը ոչ միայն ՀՀ շահերից չի բխում, այլեւ չի բխում այն տրամաբանությունից, այն իրավական բազայից, որը գոյություն ունի»,-քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ […]

Կառավարությունը դեռ անպատասխան է թողել

Վանաձորի ավագանու և նրա նիստերն անվավեր ճանաչելու հետ կապված «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումին Կառավարությունը դեռ չի արձագանքել: «Սպասում ենք Կառավարության պատասխանին, կհրապարակենք, օրերի, ժամկետների հետ կապված հարցեր կան»,-Henaran.am-ին փոխանցեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:  Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն նոյեմբերի 20-ին նամակով դիմել է Կառավարություն՝ Վանաձորի ավագանին լուծարելու և նոր ընտրություններ նշանակելու հարցով։  Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի