23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչու է Փաշինյանը շտապում լուծել Ազգային ժողովի հարցերը

Երևանի ավագանու ընտրությունների անվան տակ Նիկոլը անցկացրեց սեփական իշխանության վստահության հանրաքվեն, որպեսզի ջախջախի մյուս կուսակցություններին և ցույց տա, որ ինքը շարունակում է վայելել ժողովրդի սերն ու աջակցությունը, ձեռքի հետ Հայկոյին դարձնի քաղաքապետ, վարկաբեկի մյուս կուսակցություններին և շարունակի ժողովրդի անունից խոսելով ամրապնդել սեփական իշխանությունը…

Այսինքն՝ Նիկոլը խաբեց և՛ երևանցիներին, և՛ ընտրություններին մասնկացող կուսակցություններին՝ փաստացի զրկելով նրանց ծրագրային քարոզարշավ և ընտրություն անելուց և գոռգոռալով, պոպուլիզմով և դեմագոգիայով էյֆորիայի նոր դոզա տվեց իրեն հավատացող ժողովրդին, որպեսզի հաղթի Երևանի ընտրություններն ու պահանջի ազատ արձակել խորհրդարանը…

Ողջ քաղաքական դաշտն ու ժողովուրդը գերի են Նիկոլի ձեռքում. ժողովրդով և պետական լծակներով վախեցնում է կուսակցություններին, իսկ ժողովրդին կերակրում կեղծ և սին խոստումներով…

Նիկոլը չունի տնտեսական հստակ ծրագիր, չի կարողանում ներդրումներ բերել, մարդկանց կյանքը չի լավացրել և հույս էլ չկա, իսկ առջևում ձմեռ է, երբ մարդկանց կյանքը ավելի է թանկանալու, բարդանալու , որի արդյունքում Նիկոլից հիասթափվողների թիվը ավելի է շատանալու, դրա համար էլ Նիկոլն ուզում է քանի չի անցել ժողովրդի էյֆորիան՝ արագ լուծել նաև խորհրդարանի հարցը, ամրապնդել սեփական իշխանությունը, որպեսզի երբ ժողովուրդն ուշքի գա և հասկանա, որ խաբվել է՝ արդեն դժվար լինի իշխանությունն իրենից վերցնելը….

Մենուա Հարությունյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ