24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեֆիլյանի ցավը տանեմ. Բոնդոն բացեց փակագծերը/տեսանյութ/

«Ժիրայր Սեֆիլյանը լավ հրամանատար էր ու նրա ամեն քայլը չափած, ձևած էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Արագած Մկրտչյանը (Բոնդո): Ազատամարտիկի խոսքով՝ Սեֆիլյանը երբեք չի լքել զինվորին ու խուճապի չի մատնվել: «Ես իրա առաջ խոնարհվում եմ ու իրա ցավը տանեմ»,-եզրափակեց ազատամարտիկը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ալիևի կինը անբարոյական է ու ման է գալիս հայտնի մարդու հետ /տեսանյութ/

«Էրդողան, Ալիև, գումարած Մեհրիբա հերիք է այդքան ստախոսություններով արյունոտ գումար ուտեք»,-բաց նամակով հանդես է գալիս ՀՀԿ-ական Սուսաննա տատին: «Եթե դու Ալիև մի ընտանիք չես կարողանում ղեկավարել և կինդ անբարոյականությամբ է զբաղվում, էտքան երկիր ոնց պետք է ղեկավարես: Ես տեղյակ եմ ամեն ինչից ու Բելոռուսիայի նախագահը դեռ չի մահացել…»,-բարկացավ ՀՀԿ-ական տատին: Մանրամասները՝ տեսանյութում:

«Ես չեմ չարացել ու շարունակում եմ հավատալ մարդուն…».23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալը`Սերժ Սարգսյանին

«Վայրկյաններ էի հաշվում, որ Նոր տարին իմ ընտանիքում նշեմ: Երազումս ժամացույցը կանգնել էր ու ես հավատում էի, որ կկանգնի իմ կյանքի բանտային հատվածը ու ես տուն կգնամ: 23 տարի հետո պատկերացնում էի վերադարձս….»,-Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը: Ստեփան Գրիգորյանը վաղուց զղջացել է իր կատարած հանցանքի համար: Նա ներում է խնդրել ՀՀ […]

«Այլապես այդ «ոչ լեգիտիմ» պիտակը կկպչի…»

«Լռությունը խախտելով` ուզում եմ անդրադառնալ երեկվա Ժուռնալիստների միության իրականում չկայացած համագումարին:1000 -ից ավելի անդամ ունեցող միության նախագահն, ասում են, որ ընտրվել է 57 ձայնով: Որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ինչպես է դա հնարավոր: Անգամ Հայաստանում՝ ինչպես է դա հնարավոր: Հեռուստաէկրանի առջև նստած երեխան, որ տեսնում է որպես ընտրություն մատուցվող այդ մի խումբ մարդկանց […]

Հանուն հայրենիքի զոհված Մանչի մայրը ծնեց Նարեկին

Նարեկն, որ կյանքի խորհրդանիշն է Վառեցիր մի լու՜յս իմ հոգու խորքում. Տվեցիր ինձ հույս, որ ապրե՜մ կյանքում… Հայ առյուծասի՛րտ մայր `սիրելի Թերեզա որդիդ փառքով կերտելով Արցախյան հաղթանակը՝ մեր նորօրյա պատմության՝ հենասյունն եք այսօր՝ ազգին նվիրաբերվող ձեր զավակով; Ապրեց հերոս մայրը`գյումրեցին,,, Միհրանի (Մանչ) մայրը՝ Թերեզա Մարգարյանը, որդու կորստյան ահավոր ցավն իր սրտում, հայրենասեր հայուհին կայացրել է՝ […]

Պատժելու է

«Մնացական Պարակշիեւն ու Հայկ Պետրոսյանը դավաճանել են մեզ եւ նրանց պատժելու ենք»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով իր նախկին թիմակիցներին, որոնք ավագանու առաջին նիստից հետո խմբակցությունից դուրս եկան: «Մենք մեր գործի մեջ ենք, այն պարտականությունները, պարտավորությունները, որ ստանձնել էինք, կյանքի ենք կոչում, մեր պարտականություններից չենք շեղվել, իսկ […]

Ադրբեջանական բանակի հերթական սադրանքն էր. 7 զոհ

«Մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 29-ին, ադրբեջանական բանակը կրկին սադրանքների դիմեց. Դեկտեմբերի 29-ի առավոտյան, Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արևելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել, ինչի հետևանքով ունեցել էր մինչև 7 զոհ: Դիվերսիային մասնակցած ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Գուրբանովի դին մնացել էր հայկական դիրքում: Ադրբեջանական բանակի սադրանքները տևեցին երկու օր, ինչի հետևանքով […]

«Տա Աստված, որ արդարանան մեր ժողովրդի հույսերը…»

Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ ԳՐԻՇԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ շնորհավորանքը ԱՄԱՆՈՐԻ և ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ տոների առթիվ Սիրելի հայրենակիցներ, ծնողներ, հարազատներ, պատերազմի դաշտում ձեր քաջությամբ և համարձակությամբ անարգ թշնամուն արժանի հակահարված տված իմ պաշտելի մարտական ընկերներ. պատմության գիրկն է անցնում 2017 թվականը, որը սոցիալ֊տնտեսական դժվարին պայմաններում ապրող մեր ժողովրդի համար գոյատվության փորձություններով լի ևս մեկ տարի էր: Ես […]

Չի բացառվում, որ Թրամփն արտասանի ցեղասպանություն եզրույթը

«Եթե, իհարկե, թուրք-ամերիկյան հարաբերությունները զարգանան այս հեռանկարով, ապա չի բացառվում, որ էքսցենտրիկ պահվածքով առանձնացող Դոնալդ Թրամփը նաև արտաբերի ցեղասպանություն եզրույթը»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Նա հորդորեց ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ Էրդողանը փորձում է դրոշակակիր դառնալ տարածաշրջանում հակաամերիկյան տրամադրությունների մասով: Ստյոպա Սաֆարյանն այս համատեքստում նկատեց, որ Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը ոչ […]

Հանրապետականների մոտ խառնաշփոթ է

«Տասնամյակներից հետո առաջին անգամ ընդդիմությունն ընտրություններից հետո չխոստացավ թեժ աշուն և, դե ֆակտո, ճանաչեց ընտրության արդյունքները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 2017 թվականի քաղաքական իրադարձություններն, ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ ընդդիմությանը կարելի է մեղադրել նրանում, որ մարդիկ, այլընտրանք չտեսնելով և ընդդիմությանը հավատալու դառը փորձ ունենալով, ներգրավվում են ձայների վաճառքի մեջ: Քաղտեխնոլոգի կարծիքով՝ ընդդիմության մասով ևս որոշում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի