14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ապօրինի ձայնագրությամբ փաստվում է դատարանի նկատմամբ միջամտության հնարավորությունը. Գեւորգ Կոստանյան

Ես կարող եմ արձանագրել՝ դատական իշխանության անկախության երաշխավորումը միշտ եղել՝ սրանից 10 տարի առաջ էլ, 15 տարի առաջ էլ  հիմա էլ եւ ես բազմիցս եւ որպես գլխավոր դատախազ եւ որպես ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ , այդ մասին խոսել եմ հրապարակային, որ մենք դատավորների անկախությանը եւ ճնշում գործադրելը բացառելու համար պետք է միջոցներ ձեռնարկենք»,-այսօր խորհրդարանում ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով դատական իշխանության անկախության խնդրին եւ պատասխանելով այն հարցին, թե արդյոք սա նոր խնդիր է:

Կոստանյանը շեշտել է՝ դատական իշխանության անկախության ապահովագրման տեսանկյունից , իհարկե խնդիրը նոր չէ, բայց այս դեպքում խնդիրն այն է, որ կոնկրետ առարկայական՝ ապօրինի ձայնագրությամբ փաստվում է նման հնարավորությունը:

«Մենք չգիտենք, դա ապօրինի միջամտություն կդառնա, թե ոչ , նախաքննության մարմինը ինչ-որ փուլում գնահատականներ կտա կոնկրետ գործողությունների եւ կոնրեկտ ազդեցության վերաբերյալ, մենք էլ մեր գնահատականը կտանք»,-նշեց նա՝ հավելելով, որ հենց այս պատճառով ԱԺ քննիչ հանձնաժողովը ընդլայնել է խնդիրը՝ դիտարկելու, երկրում կան բավարար օրենսդրական միջոցներ՝ բացառելու դատարանի նկատմամբ ապօրինի միջամտությունը:

Հիշեցնենք, ԱԱԾ տնօերնի եւ ՀՔԾ պետի  գաղտնալսված հեռախոսազրույցի դրվագներից մեկում նշվում էր գնում դատավորի հետ ԱԱԾ պետի հեռախոսազրույցի փաստի մասին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ