Հայաստանը երկիր չէ, որ գան պղծեն մեր երեխաներին և քանդեն մեր արժեհամակարգը. Հայկ Նահապետյան
«Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» գրասենյակի նախաձեռնող անդամ Հայկ Նահապետյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ մի խումբ անձանց կողմից սկսած քարոզչական արշավը, Վեհափառի դեմ բռնությունները մասնավորապես ֆինանսավորվել է Սորոսի հիմնադրամի կողմից:
Նահապետյանը անթույլատրելի է համարում այլասերության տարածումը մեր երկրում. «Հայաստանը նման մարդկանց հայրենիքը չէ: Հայաստանը երկիր չէ, որ գան և պղծեն մեր երեխաներին և քանդեն մեր արժեհամակարգը»,-շեշտեց նա:
Վերջինս հիշեցրեց Էլթն Ջոնի այցը Հայաստան, որը Նահապետյանի հավաստմամբ միասեռական լինելուց բացի նաև մանկապիղծ էր.«Այդ անձը եկել էր ՀՀ խարանը հանելու, որովհետև մեր ժողովուրդը շատ ճիշտ է գնահատում այլասերվածներին և պղծվածներին և իրերին տալիս են իրենց անունները»:
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն Է իրականացվել «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում՝ ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Դիտարկմանը՝ արդյո՞ք այս խուզարկությունը կապված չէ ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների սահմանափակման հետ կապված նախաձեռնության անդամների արած հայտարարությունների հետ, Հայկ Նահապետյանը պատասխանեց՝ իհարկե նման բան հնարավոր է:
Ազգային արժեքների պահպանության հարցով նոր կառավարության դերը և դրսևորած քաղաքականությունը գնահատելով Նահապետյանն ասաց, որ ծրագրերի հետ կապված գործնական որևէ քայլ չեն արել: