20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Բոլորը տեսնում են, որ հակամարտությունը կարող է անսպասելի բռնկվել. քաղաքագետ

 «Տավուշում լարվածության ֆոնին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը կարեւոր էր, մանավանդ, որ նախկինում այդ կառույցն այնպիսի հայտարարություններ է արել, որը Ադրբեջանի կողմի ճիշտ չի մենաբանվել: Կարծում եմ, այդ հայտարարությունը տեղին էր»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք , ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կոչ է արել վերջ տալ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ ՀԱՊԿ-ում համոզված են, որ «ռազմատենչ հռետորաբանությունը նոր լարվածություն է առաջացնում և ի չիք է դարձնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»։

«Բոլորը տեսնում են,  որ հակամարտությունը կարող է անսպասելի բռնկվել  եւ,  որ Ադրբեջանը ատամների ցուցադրությունից հետո կարող է ձեռքը դնել ձգանին», -կարծիք հայտնեց քաղաքագետ՝ նշելով, որ Ադրբեջանի մոտ ՀՀ ներքաղաքական զարագցումներից օգտվելու գայթակղություն կա, որը, սակայն Սաֆարյանի խոսքով,  չի արդարացվի:

Ըստ Սաֆարյանի,  Ալիեւը չի կարող հույս դնել Հայաստանում ներքաղաքական բախումների վրա, որովհետեւ, նախ դրանք չեն լինի, քանի որ ՀՀ նոր իշխանությունը հասարակության լայն շերտերի աջակցությունն  են վայելում, բացի այդ ապրիլյան պատերամը ցույց տվեց , որ թե ՀՀ-ում,  թե Սփյուռքում ապրող հայերը միավոերվեցին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ