26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նարեկ Սարգսյան. Ճարտարապետական բուհը մեզ համար ավելին է, քան՝ կենսագրության մաս լինելը

Ճարտարապետաշինարարական դպրոցում մենք սովորել ենք մեր մասնագիտության այբուբենը և բացառիկ շնորհակալությամբ ու երախտագիտությամբ ենք լցված մեր ուսուցիչների հանդեպ: Նրանք այսօր էլ մեր մտապատկերում են՝ իրենց հետաքրքիր կերպարով ու մարդկային տեսակով և պրոֆեսիոնալիզմով: Բուհը մեզ համար ավելին է, քան՝ կենսագրության մաս լինելը: Իսկ ես առավել ևս ամուր թելերով եմ կապված, քանի որ այնտեղ՝ երևելի ուսուցիչներիս գնահատող […]

Էրդողանն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պաշտոնակից Բարաք Օբամայի հետ: Թուրքական «Sondakika.com» լրատվական կայքը, հղում անելով նախագահականի մամուլի ծառայությանը, գրում է, որ հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հետագա փուլերը: Օբաման դրական է գնահատել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող «Եփրատի […]

Լարսի անցակետը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում նկատվում է թույլ մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փակ՝ բեռնատարների և ավտոբուսների համար:

Ի՞նչ կա այդտեղ մութ, որ չգիտենք. Սուրիկ Խաչատրյան (վիդեո)

«Բոլորիս համար պարզ է, չէ՞, որ գործը բացահայտված է, որ մարդիկ դատված են»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն` անդրադառնալով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործությանը: «Այդտեղ ի՞նչ կար, որ փակ լինի, էդ մարդիկ մտել են, խփել են, մի քանի ժամ հետո ձերբակալվել են: Այդտեղ էլ չբացահայտվելու ի՞նչ կա, ես չեմ […]

Նախարարը հերքեց իր հայտարարությունը /վիդեո/

Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր կառավարության նիստից հետո հերքեց իր նախկին հայտարարությունը, թե հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը կարող է դադարեցվել: Նա ընդգծեց, որ ինքը ոչ թե շինարարության դադարեցման մասին է խոսել, այլ նրա, թե պետք է ուսումնասիրությունների միջոցով հասկանալ, թե որ ուղղով շարունակել աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում:

Պարզ երկնքում մութ ամպեր մի փնտրեք

ՀՀ ԿԱ ՊԳԿՎ մամուլի  ծառայությունից հայտնում են. Լրատվամիջոցներից մեկում 26.10.2016թ. հրապարակված «Մութ ամպեր» վերնագրով կեղծ լուրը շրջանառություն է գտել որոշ պարբերականներում, ինչից ելնելով արծարծվող թեմայի շուրջ ներկայացնում ենք իրական պատկերը: Լրատվամիջոցը վկայակոչում է սեփական «իշխանական» աղբյուրներն ու շտապում ընթերցողներին տեղեկացնել, որ  «ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նա /Արման Սահակյանը/ ցածր գներով իր մերձավորներին է վաճառել կառավարության հայտարարած օպտիմալացման ծրագրի […]

Հո կոկա-կոլա չի, որ անընդհատ բացեն, ասեն կրկին փորձիր. Սեյրան Սարոյան (վիդեո)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը կարծում է` առաջիկայում լայնամասշտաբ պատերազմի հավանականություն չկա: «Աշուն գարուն ակտիվանում են, մարդիկ էլ էն էդպես, արյան շրջանառությունից է: Հո ախմախ չեն, հո կոկա-կոլա չի, որ անընդհատ բացեն, ասեն կրկին փորձիր»,- Henaran.am-ի խնդրանքով անդրադառնալով սահմանային լարվածությանն` ասաց գեներալը: Մանրամասները` տեսանյութում:

Երկրաշարժերը 2016թ. հոկտեմբերի 20-ից մինչև 26-ը

Ս.թ. հոկտեմբերի 20-ից մինչև 26-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ (մագնիտուդ 2.7): Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղից 13 կմ դեպի հարավ-արևելք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են, մասնավորապես, Բաշգյուղում՝ 4 բալ, Լեռնագյուղում, Թորոսգյուղում և Արփենիում՝ 3 բալ ուժգնությամբ: Տարածաշրջանում. 5-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.0) […]

Հայ դատի հանձնախումբը չի պատրաստվում աջակցել ԱՄՆ նախագահի թեկնածուներից որեւէ մեկին

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը չի աջակցի թեկնածուներից որեւէ մեկին Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին։ Այդ մասին ասվում է հանձնաժողովի տարածած հաղորդագրւթյան մեջ։ «Վերանայվել է գլխավոր կուսակցությունների թեկնածուների դիրքորոշումն ու արձանագրությունները եւ որոշում կայացվել, որ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը չի աջակցի ոչ Հիլարի Քլինթոնին, ոչ Դոնալդ Թրամփին»,- ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված