14 Մարտի, Saturday, 2026
KFC

Վերանայվել է գործարար Արմեն Բունիաթյանի նկատմամբ կայացված 610 միլիոն դրամ փոխհատուցման որոշումը

«Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի ժամանակ գործարար Արմեն Բունիաթյանը դիմել էր  ՀՀ նախագահին և վարչապետին հայտնելով, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից իր ընկերության/<<Հայր և որդի Բունիաթյաններ>> ՍՊԸ-ի,/ նկատմամբ կայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման որոշում և կիրառվել վարչական տույժ, ինչի վերաբերյալ իր անհամաձայնությունն էր հայտնել և  խնդրել ուսումնասիրել գործը: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ բնապահպանության նախարարի […]

Երևանում պայթեցրել են նախկին տպարանի շենքը

«ՆորՏԵղ Շին» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը հոկտեմբերի 27-ին Երևանում պայթեցման միջոցով քանդման աշխատանքներ է իրականացրել: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից, պայթեցման միջոցով քանդվել է Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան): Անվտանգության նկատառումներից ելնելով տեղում հերթապահություն է իրականացրել մեկ մարտական հաշվարկ:

Էլդա Գրինի թաղման կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Մահացել է հայ արձակագիր, հոգեբան, դատաբժշկական փորձագետ, ԵՊՀ պրոֆեսոր Էլդա Աշոտի Գրինը Էլդա Գրինը ծնվել է 1928 թվականին,  Թիֆլիսում,  մտավորականի ընտանիքում։ Էլդա Գրինի մանկության և ուսումնառության առաջին տարիներն անցել են Մոսկվայում։ 1937 թվականին քաղաքական հողի վրա նրա հորը ձերբակալելուց և աքսորելուց հետո ընտանիքը փոխադրվել է Երևան։ Այստեղ Էլդա Գրինն ընդունվել և ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, այնուհետև, գերազանցությամբ՝ Ռուսական […]

Ոստիկանը կեղծ օղի է իրացրե՞լ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Շուշիկ Ս.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերեւույթ կեղծ օղի իրացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ Շուշիկ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետական հատուկ […]

«Տալիս են, տրվում են` հոպ, արա …»

Ես հիմա եմ հասկանում դուբայներ, թուրքիաներ, մյուս երկրներ մեկնող, Երևանի մայրուղիներում, զվարճանքի վայրերում կանգնող կարճափեշ, կարմրապռոշ, գունագեղ, կանչող զգեստներ, կալգոտկաներ հագած հին մասնագիտության տեր կանանց…Երբ նրանք սկսում են այդ «գործունեությամբ» զբաղվել և էլ չեն թարգում…Ինչու՞… Որովհետև կարծես հասկանում եմ նաև քաղաքական դաշտում ծլող-չծաղկող, ծլվլացող, խռխռացող, այդ դաշտում սթրված, արևակող անող, իրենց անբարո ու տգեղ մարմինները […]

«Ինչպես է ստացվում, որ հայ դիվերսանտները միշտ գալիս ու գնում են…»

Ադրբեջանցիների աչքերին էլի հայ դիվերսանտ է երևում։ Չեն հասկանում, որ հայ դիվերսանտին տեսնողն էլ դրա մասին չի կարող պատմել։ Մեկը չի հարցնում սրանց, թե ինչպես է ստացվում, որ հայ դիվերսանտները միշտ գալիս ու գնում են, իսկ իրենց դիվերսանտները գնում են հայերի մոտ ու մնում են։ Արծրուն Հովհաննիսյանի գրառումը

Ինձ զոռով տարան ու կապեցին հոգեբուժարանում. բերանը կարած Արմենը վճռական է /վիդեո/

Օրեր առաջ Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Երանոսյանն աշխատանքից ազատվելու պատճառով դիմել էր ծայրահեղ քայլի, հայտարարել էր հացադուլ և կարել էր շրթունքները: Մի քանի օր Հանրապետության հրապարակում հացադուլ հայտարարած 40 ամյա տղամարդուն իր խոսքով՝ ստիպողաբար տեղափոխել են հոգեբուժարան, որտեղից ավելի ուշ նրան դուրս են բերել Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպանները: Արմեն Երանոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն աշխատել  է Վարդենիսի ոսկու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված