27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էլդա Գրինի թաղման կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Մահացել է հայ արձակագիր, հոգեբան, դատաբժշկական փորձագետ, ԵՊՀ պրոֆեսոր Էլդա Աշոտի Գրինը

Էլդա Գրինը ծնվել է 1928 թվականին,  Թիֆլիսում,  մտավորականի ընտանիքում։ Էլդա Գրինի մանկության և ուսումնառության առաջին տարիներն անցել են Մոսկվայում։ 1937 թվականին քաղաքական հողի վրա նրա հորը ձերբակալելուց և աքսորելուց հետո ընտանիքը փոխադրվել է Երևան։ Այստեղ Էլդա Գրինն ընդունվել և ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, այնուհետև, գերազանցությամբ՝ Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ զուգահեռ աշխատելով հայկական հեռագրական գործակալությունում որպես թղթակից։ Ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայում, որտեղ էլ 1955 թվականին պաշտպանել թեկնածուական թեզը` հոգելեզվաբանության գծով։ Նույն թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես հոգեբանության  դասախոս: 1971 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 2003 թվականին պրոֆեսորի կոչում:

Էլդա Գրինը հանդիսանում է նաև դատահոգեբանական փորձաքննության հիմնադիրը Հայաստանում` 1968 թվականից աշխատելով որպես փորձագետ-հոգեբան։ Էլդա Գրինը շուրջ 140 գիտական աշխատանքի հեղինակ է, այդ թվում՝ նաև դասագրքերի ու ձեռնարկների. մասնավորապես` իրավաբանական հոգեբանության ոլորտում։ 2004 թվականից ՀՀ մանկավարժա-հոգեբանական ակադեմիայի իսկական անդամ է։ Ընդգրկված էր ակտիվ հասարակական գործունեության մեջ, հանդիսանում էր ՀՀ նախագահին կից ներման հանձնաժողովի անդամ։ Այդ ամենին զուգահեռ նա հանդես էր գալիս նաև հայերեն և ռուսերեն պատմվածքներով (սկսած 1957 թվականից), որոնք հրատարակվել են հանրապետության և արտերկրի տարբեր թերթերում, ամսագրերում և ժողովածուներում։ Նրա «Ձեռքեր» պատմվածքը տպագրվել է աշխարհի 35 լեզուներով: Հայաստանի գրողների միության անդամ է: 2008 թվականին  պարգևատրվել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալով:

Էլդա Գրինը նվիրել է աշխարհին չորս տաղանդաշատ զավակ, որոնք մեծ նվաճումների են հասել արվեստի և կրթության բնագավառներում:

           Էլդա Գրինի թաղման կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

          Էլդա Գրինի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 12:00-14:00-ն,  Հայաստանի գրողների միության շենքում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ