Գագիկ Ծառուկյանից պահանջում են ներողություն խնդրել
Երեկ` հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն վիրավորական արտահայտություններ է թույլ տվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի հասցեին։ Լրագրողը մի շարք այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ մոտեցել է Երեւանում բացված «ԷՔՍՊՈ-Ռուսաստան, Հայաստան եւ Իրան» արդյունաբերական ցուցահանդես այցելած Գագիկ Ծառուկյանին եւ հարցրել նրա՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին։ Երբ գործարարը, որպես իր բարերարությունների օրինակ, […]





































