28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինձ զոռով տարան ու կապեցին հոգեբուժարանում. բերանը կարած Արմենը վճռական է /վիդեո/

Օրեր առաջ Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Երանոսյանն աշխատանքից ազատվելու պատճառով դիմել էր ծայրահեղ քայլի, հայտարարել էր հացադուլ և կարել էր շրթունքները:

Մի քանի օր Հանրապետության հրապարակում հացադուլ հայտարարած 40 ամյա տղամարդուն իր խոսքով՝ ստիպողաբար տեղափոխել են հոգեբուժարան, որտեղից ավելի ուշ նրան դուրս են բերել Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպանները:

Արմեն Երանոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն աշխատել  է Վարդենիսի ոսկու հանքավայրում՝ որպես փականագործ և իրեն անհիմն կերպով ազատել են աշխատանքից, իսկ նա մեծ վարկ է վերցրել, որը չի կարողանում վճարել և ի նշան բողոքի՝ Կառավարության դիմաց կարել էր իր բերանը՝ պահանջելով վերականգնել իր աշխատանք:

Արմեն Երանոսյանը նաև ասաց, որ իր՝ հոգեբուժարանում գտնվելու ժամանակ  իր հետ շատ վատ են վարվել, իսկ երբ իմացել են, որ իր հետևից իրավապաշտպաններ են եկել, Երանոսյանի խոսքերով՝ հոգեբույժ Վազգեն Առաքելյանը ստիպել է, որպեսզի ինքը հրաժարվի իրավապաշտպաններից և նրանց ոչինչ չասի: Սակայն, երբ Երանոսյանը հրաժարվել է կատարել հոգեբույժի ասածը, իրեն ինչ-որ բան են ներարկել և ստիպողաբար դեղահաբեր են  խմացրել, ինչից հետո ինքը շատ մեծ դժվարությամբ է քայլել ու հասել տնօրենի աշխատասենյակ:

«Ինձ զոռով տարան ու կապեցին հոգեբուժարանում: Շատ տանջանքների միջով եմ անցել: Սրսկում էին ու դեղ էին լցնում բերանս: Իմ ծննդյան օրը ինձ նվեր արեցին ու հեռացրին գործից: Ես դեռ ընտանիք չեմ կազմել ու ուզում եմ ամուսնանամ: Դիմում եմ Կարեն Կարապետյանին՝ իմ լապատկեն վերադարձրեք, ես պաշտոն չեմ ուզում…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երանոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ