14 Մարտի, Saturday, 2026
KFC

Անկարևոր հարցերը չեն քննարկվելու

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրում: Նախագիծը  ներկայացրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որը նշեց՝  փոփոխությունը նպատակ ունի կառավարության նիստի օրակարգ չբերել այնպիսի հարցեր, որոնք կրում են տեխնիկական բնույթ և զեկուցման ենթակա չեն: Հիշեցնենք, որ դեռ կառավարության նախորդ նիստի օրակարգում ընդգրկվել է Արտաքին գործերի […]

Պոլսո Հայոց պատրիարքարանը նոր պատրիարք կընտրի

Պոլսո Հայոց պատրիարքարանում հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ որոշում է կայացվել` դիմել թուրքական իշխանություններին նոր պատրիարք ընտրելու արտոնություն տրամադրելու խնդրանքով: Այդ մասին տեղեկացնում էՊոլսո հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքէջը։ Հիշեցնենք, որ պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է […]

Մահացել է Էլդա Գրինը

88 տարեկան հասակում կյանքից հեռացել է փորձագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էլդա Գրինը: Էլդա Գրինը ծնվել է 1928 թվականին, Թիֆլիսում (Վրաստան), մտավորականի ընտանիքում։ Երևան տեղափոխվելուց հետո ընդունվել և ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, այնուհետև գերազանցությամբ՝ Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ զուգահեռ աշխատելով հայկական հեռագրական գործակալությունում որպես թղթակից։ Ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայում, որտեղ էլ 1955 […]

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Ռուբեն Հովսեփյանը հրաշալի զգում էր ժամանակն ու իրականությունը` ձգտելով դրանք առավել ճշմարտացի ու անմիջականորեն արտացոլել գրական ստեղծագործության միջոցով, իրեն հատուկ խորաթափանցությամբ: Ժամանակակից հայ գրականության ինքնատիպ դեմքերից մեկը լինելուց բացի նա նաեւ […]

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ազատազրկվածների մասնագիտական կրթությունն ապահովելու նախագիծը

ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը: Գործադիրն առաջին ընթերցմամբ 88 կողմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունեց «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ենթադրում է մասնագիտական ուսուցման կազմակերպում այն անձանց համար, ովքեր ազատազրկված են եղել և ավարտել են պատժի կրումը: Հիշեցնենք՝ փաթեթի նպատակները […]

Խելքս չի կտրում. Մ. Գրիգորյանը` Սեյրան Օհանյանից (վիդեո)

«Չգիտեմ` ով ինչ է ասում, ինչ է ուզում, խելքս չի կտրում, ինքը որ ուզենար քաղաքականության մեջ մտներ, նախարար եղած ժամանակ կմտներ: Ինձ չի թվում, որ ինքն ինչ-որ պաշտոնի ձգտում ուներ»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Դիտարկմանը, թե ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ է հայտարարում քաղաքականություն վերադառնալու մասին, նա […]

Խորհրդարանի այգում հարգանքի տուրք մատուցվեց 1999 թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Այսօր Խորհրդարանի այգում հարգանքի տուրք մատուցվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին: Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորները, զոհված գործիչների հարազատները, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները, խորհրդարանում հավատարմագրված լրագրողները ծաղիկներ են դրել ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը […]

Սաղ խաղերը պրծանք, մնաց սարի սմբուլը. գեներալը` Գագիկ Ծառուկյանից (վիդեո)

«Էսօր դրա օրը չի, աղջիկ ջան… սաղ խաղերը պրծանք, մնաց սարի սմբուլը»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ ԲՀԿ հիմնադիր ու նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը հավանաբար վերադառնում է քաղաքականություն, երեկ էլ մի շարք հայտարարություններով է հանդես եկել, այսպես արձագանքեց գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը երեկ լրագրողների հետ […]

«Մեր պետականությունը գլխատվեց, Վազգեն Սարգսյանն անփոխարինելի է»

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի միջադեպը լուրջ հարված էր երկրի զարգացմանը: «Դա մեծ հարված էր մեր պետականությանը: Այն գլխատվեց: Ինձ համար փաստ է, որ Վազգեն Սարգսյանն անփոխարինելի է», – լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովն ընդգծեց, որ ինքը կարող է հնչեցնել միայն քաղաքական գնահատական: «Ինչքան ինձ տեղյակ է հանցագործները, գոնե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված