07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Խորհրդարանի այգում հարգանքի տուրք մատուցվեց 1999 թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Այսօր Խորհրդարանի այգում հարգանքի տուրք մատուցվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին:

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորները, զոհված գործիչների հարազատները, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները, խորհրդարանում հավատարմագրված լրագրողները ծաղիկներ են դրել ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց՝  1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածը ողբերգություն է մեր պետության և մեր ժողովրդի համար։

Տասնյոթ տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան Աժ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ