07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մահացել է Էլդա Գրինը

88 տարեկան հասակում կյանքից հեռացել է փորձագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էլդա Գրինը:

Էլդա Գրինը ծնվել է 1928 թվականին, Թիֆլիսում (Վրաստան), մտավորականի ընտանիքում։ Երևան տեղափոխվելուց հետո ընդունվել և ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, այնուհետև գերազանցությամբ՝ Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ զուգահեռ աշխատելով հայկական հեռագրական գործակալությունում որպես թղթակից։ Ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայում, որտեղ էլ 1955 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ հոգելեզվաբանության գծով։

Է.Գրինը հիմնականում զբաղվում էր հոգելեզվաբանության, սոցիալական հոգեբանության և իրավաբանական հոգեբանության հարցերով: Հեղինակ է 100-ից ավելի հոդվածների, բազմաթիվ մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, որոնցից առավել կարևորներն են՝ «Գերմաներենի հնչյունային կազմի յուրացման առանձնահատկությունները հայկական դպրոցում» (Եր., 1959), «Խառնվածք» (Եր., 2002), «Դատահոգեբանական փորձաքննություն» (Եր., 2002), «Դատական գործունեության հոգեբանություն» (Եր., 2002), «Մեղք, ապաշավանք, կատարսիս» (Եր., 2005), «Հոգեբանությունը քրեակատարողական գործունեությունում» (Եր., 2007):

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ