26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի հունվարի 9-ի որոշմամբ ստեղծվել է Պաշտպանին առընթեր Զինծառայողներիիրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ: Այն կազմված է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտումգործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ անկախ մասնագետներից (սոցիոլոգ,հոգեբան եւ իրավաբան): Խորհրդի կազմում ընդգրկվել է նաեւ զինծառայողի ընտանիքի անդամ: Խորհրդի նպատակն է աջակցել Պաշտպանին վեր հանելու զինապարտների, այդ թվում՝ զինծառայողների իրավունքներիպաշտպանությանն առնչվող […]

«Այնքան ցուրտ ձմեռ արեց, որ էական ազդեցություն չեղավ մարդկանց գրպանների վրա»

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը և քաղաքական որոշում է, և տնտեսական: «Բայց ամեն դեպքում կարծում եմ՝ այնքան ցուրտ ձմեռ արեց, որ էական ազդեցություն չեղավ դեկտեմբերին, և եթե եղանակը հունվարից էլ չտաքանա, մարդկանց գրպանի վրա էական ազդեցություն չի թողնի, քանի որ մարդիկ ավելի շատ էնէրգիա ու գազ են սպառում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը: […]

Վերադարձի ֆենոմենը

Գարնանը սպասվող ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում անընդհատ տեղի են ունենում տարբեր վերադասավորումներ, քաղաքական ուժերի դիրքային, շախմատային լեզվով ասված, «ռակիրովկաներ»: Որպես կանոն քաղաքական հիմնական եղանակաստեղծ ֆիգուրները քաղաքական լիդերներն են. փորձեմ ներկայացնել լիդերների մասնակցությամբ ներքաղաքական զարգացումներից որոշակի դետալներ: Կխոսենք քաղաքական դաշտի բոլոր ժամանակների առանցքային երկու ֆիգուրի` Լևոն Տեր-Պետրոսյանի և Կարեն Դեմիրճյանի վերադարձի ֆենոմիենի մասին: ԽՍՀՄ Կենտկեմի առաջին […]

Որոշ ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  9-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 30-50 մ: Դիլիջանի ճանապարհներին և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

Դրանով դու սատանային ես ծառայում

«ՔՐԻՍՏՈՍԸ ՍԱՏԱՆԱՅԻ ԾՆՈՒՆԴ Է ԱՍՈՒՄ ԲՈԼՈՐ ԵՐԴՈՒՄՆԵՐԸ, ԲԱՑԻ ԱՅՆ ԵՐԴՈՒՄԻՑ, ՈՐՆ ԻՆՔԸ ՀՐԱՄԱՅԵՑ, ԹԵ՝ «ԱՅՈ»-Ն՝ ԱՅՈ, ԵՎ «ՈՉ»-Ը՝ ՈՉ ԼԻՆԻ․․»։ Հույժ չար են չարի սովորությունները ամեն տեղ, բայց առավել չար ախտ ու անօրեն սովորություն են երդումները. (սատանան) ախտի սովորությամբ այնքան է հիմարացնում, մինչև ընտելացած սովորությամբ չարիքներն իսկ այլևս չարիք չեն երևում: Ինչպես որ այժմ տեսնում […]

Սաակաշվիլիի կուսակցությունը Վրաստանում պառակտվում է

Վրաստանում երբեմնի իրենից հզոր քաղաքական ուժ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որի հիմնադիրը նախկին նախագահ Մ․ Սաակաշվիլին է, պառակտման եզրին է: Դեռևս նախընտրական քարոզչության շրջանում (խորհրդարանական ընտրությունները կայացել են 2016թ.-ի հոկտեմբերի 8-ին), ապա նաև ընտրությունների ավարտից հետո արդեն իսկ պարզ էր, որ նշված քաղաքական ուժը ներկուսակցական լուրջ խնդիրներ ունի, որոնք հիմնականում պայմանավորված էին/են տարբեր, հիմնականում երկու […]

Ես աղոթում եմ ձեզ համար. Սերգեյ Փարաջանով

«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»: Ժան-Լյուք Գոդար Մարդ, որը հայ է, ծնվել է Թբիլիսիում, ռուսական բանտ է նստել ուկրաինական ազգայնական կոչերի համար-ահա այսպես էին երբեմն բնութագրում 20-րդ դարի խոշորագույն կինոռեժիսորներից մեկին` Սերգեյ Փարաջանովին: Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիսում` հայազգի Հովսեփ Փարաջանովի և Սիրան Բեժանովայի ընտանիքում: […]

Անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ հունվարի 9-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ: Քննարկումներին սելեկտորային-տեսակապի միջոցով մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմի ներկայացուցիչները: Սելեկտորային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են Ամանորի, Սուրբ ծննդյան և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված