11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Տավուշի մարզը նոր դատախազ ունի

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Վիկտոր Ժորայի Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնից: Արթուր Դավթյանը մարզի իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացրել է մարզի նորանշանակ դատախազին, ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Չարաշաhել է ալկոհոլը, ընկել կոմայի մեջ ու 2 օր անց մահացել

Տոնական օրերը Լոռու մարզի Ստեփանավան համայնքի  բնակիչ, 48-ամյա Ռուբենի համար վատ ավարտ են ունեցել. ալկոհոլի նկատմամբ մեծ սեր ունեցող ստեփանավանցին տոնական օրերին չափից դուրս շատ ոգելից է օգտագործել, ինչի հետեւանքով ընկել է կոմայի մեջ: Հունվարի 6-ին նրան  ծայրահեղ ծանր վիճակով, ալկոհոլային թունավորում ախտորոշմամբ ընդունել են Ստեփանավանի բժշկական կենտրոնում: Մեկ օր անց, տեսնելով, որ հիվանդի վիճակը […]

Երբ ենք Աստծուն հաճելի դառնում

«ԲՈԼՈՐՍ ԵԹԵ ՄԵԿ ԱՌ ՄԵԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ ՄԵՐ ՄԵՂՔԵՐԸ, ՏԵՐԸ ԿՄՈՌԱՆԱ» ․․․Արդ, եղբայրներ, դադարենք միմյանց դատելուց, մեր լեզուն լռեցնենք բամբասելուց և չտեսնենք ուրիշների աչքի շյուղերը, այլ մեր աչքում եղած գերանը հանենք։ Ուրիշների համար բժիշկ չդառնանք՝ ինքներս մեծամեծ ցավերով լցված լինելով։ Ինքներս մեզ նայենք ու մեր սրտի գաղտնածածուկ խորհուրդները քննենք, մեր մեղքերը դատապարտենք, մեր ցավերը բժշկենք ու […]

Հունվարի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ազգագրագետ Կարինե Բազեյանը: ԹԵՄԱ՝ հունվարի 13-ի՝ Հին տոմարով Նոր տարվա խորհուրդը. ինչպե՞ս նշել այն. տոնի կարևորությունն ու նշանակությունը մեր ազգային առանձնահատկությունների մշակույթում:

Դուք ապացուցեցիք, որ հայրենասիրությունը նախ և առաջ գործ է. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Թեհրանում այցելել է հայ մշակույթային ‹‹Արարատ›› կազմակերպություն: Վերջինս հանդիպելով կազմակերպության անդամների հետ շեշտել է,որ հայրենիք- սփյուռք կապերի ընդլայնման ու կայացման գործում ‹‹Արարատ›› կազմակերպության ներդրած ավանդը մեծ է եղել,հետևաբար կազմակերպության տասնամյակների պատմություն ունեցող գործունեությունը արժանի է հիացմունքի: Վերջինս շեշտել է,որ այստեղ հայրենասիրության ջահը միշտ վառ է պահվել կազմակերպության անդամների շնորհիվ: «Իրանահայ […]

«Ադրբեջանը խոչընդոտում է հետաքննության մեխանիզմի ներդրումը»

«Համանախագահներն անդրադառնում են նրան, ինչի մասին մենք մշտապես հետեւողականորեն բարձրաձայնում ենք», -ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ահա այսպես  է մակնաբանել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ տարածած հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիոն հարձակման փորձի վերաբերյալ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին: Նալբանդյանը, մասնավորապես, նշել է. «Համաձայն ենք նրանց հետ, որ հրադադարի խախտումներն անընդունելի են: Համաձայն ենք, որ պետք է […]

Ջոլին եւ Փիթը կամուսնալուծվեն

Bրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ընդհանուր համաձայնություն են ձեռք բերել ապահարզանի գործընթացի պայմանների շուրջ: Դերասանների  փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է, որ դերասանները վստահ են՝  անհրաժեշտ է երեխաներին զերծ պահել ավելորդ սթրեսից, ուստի ապահարզանին վերաբերող  դատական բոլոր փաստաթղթերը գաղտնի կպահվեն, նաեւ հաշտարար դատավոր կներգրավվի՝ անհրաժեշտ իրավական որոշումներ կայացնելու եւ բոլոր հարցերն արագորեն […]

«Անալիտիկ»-ի տնօրենի գործը մակագրվել է այլ դատավորի անունով

«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործը քննվելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Գործը նախապես ուղարկվել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:  Սակայն դատավոր Մարինե Մելքոնյանը գտել էր, որ դատարանն իրավասու չէ քննել սույն քրեական գործը, հակառակ դեպքում կխախտվի ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավանորմերով […]

Վենեսուելայի նախագահը պաշտոնանկ է արվել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պաշտոնանկ է արվել խորհրդարանի կողմից։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Գործակալությունը նշում է՝  խորհրդարանը Մադուրոյի` նախագահի լիազորությունները շարունակելը համարել է անհնարին: Իսկ ահա El Nacional-ը հաղորդում է, որ այս որոշման օգտին քվեարկել են երկրի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը, եւ որոշումն ընդունվել է 106 կողմ ձայնով։ Կառավարամետ պատգամավորները չեն մասնակցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված