Որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Դիլիջանի, Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն