20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Արտակարգ դեպք Երեւանում. հրազենային վնասվածքով տուժած կա

Երեւանում, այսօր՝ հունվարի 11-ի գիշերը, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով եւ քթի կոտրվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երեւանի բնակիչներ  36-ամյա Արթուր Ս.-ն եւ 31-ամյա Ռոման Դ.-ն: Ըստ բժիշկների հայտարարության՝ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ տալ։

 Արթուր Ս.-ն հրազենային վնասվածքը ստացել է նստատեղի մասում, իսկ Ռոման Դ.-ն ստացել է քթի կոտրվածք։ Ըստ ոստիկանների եւ քննիչների ստացված օպերատիվ տեղեկությունների՝ նրանք հիվանդանոց են տեղափոխվել 6-րդ թաղամասում գործող «Կրպակ» սուպերմարկետի հետնամասից։

Ոստիկանությունը փորձում է հայտնաբերել հանցագործությունը կատարողին կամ կատարողներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ