11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀ գլխավոր դատախազն այցելել է Չինարիի մարտական դիրքեր

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնք, որտեղ հանդիպել է տեղի բնակիչների հետ,   ծանոթացել հայանքում առկա խնդիրներին: Չինարիում ՀՀ գլխավոր դատախազին աղ ու հացով են դիմավորել: ՀՀ գլխավոր դատախազն, այնուհետև այցելել է հանրապետության հյուսիսարևելյան հատվածի մարտական դիրքեր, շրջել է մարտական հենակետում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին: […]

Ծեծկռտուք՝ երևանյան գիշերային ակումբներից մեկում․ պարուհին տեղափոխվել է հիվանդանոց

Երեւանում գտնվող  գիշերային ակումբներից մեկում օրերս  ծեծկռտուք է տեղի ունեցել։ Արդեն պարզվել է՝ Մալաթիայում գտնվող գիշերային ակումբներից մեկում հունվարի 8-ին վիճաբանություն է սկսվել պարուհու եւ հաճախորդներից մեկի միջեւ, որի ժամանակ հաճախորդը շշերով ու ոտքերով հարվածել է պարուհուն՝ պատճառելով մարմնական լուրջ վնասվածքներ։ Պարուհին տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նշված դեպքով քննություն է կատարվում։

Վանաձորի ԲԿ-ի բժիշկները հերքում են մամուլում տարածված լուրերը

Հունվարի 8-ին համացանցում սկսեց քննարկվել  մի հոդված, որտեղ նշվում էր, թե Վանաձորի բնակիչներից մեկը տոնական օրերին իր երեքուկես  տարեկան տղային ձեռքի կոտրվածքով տարել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ նրան պատշաճ ուշադրություն և անհրաժեշտ բուժօգնույուն չի ցուցաբերվել, ինչի արդյունքում էլ ծնողները ստիպված երեխային տեղափոխել են մայրաքաղաք: Ըստ երեխայի ծնողների պատմածի՝ հիվանդանոցում հերթապահ բժիշկ չի եղել, առաջարկվել […]

Մհեր Մկրտչյանի մանկության երազանքը

Մանուկ հասակում ես երազում էի փայլուն, պսպղան հեծանիվ ունենալ. անգամ ժամերով կանգնում էի խանութի ցուցափեղկի առաջ ու նայում… երազումս էլ էի տեսնում… Եվ, վերջապես, տնեցիները խոստացան, որ հեծանիվ կառնեն: Վրա հասավ հանդիսավոր օրը: Մեր ամբողջ ընտանիքը մորս՝ Սանամի գլխավորությամբ շարժվեց դեպի խանութ: Մայրս հագել էր իր միակ տոնական զգեստը և գլխավորում էր երթը: Նրա հետևից […]

Դոլարի վերելքը շարունակվում է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 10-ին, կազմել է 484.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.08 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 513.65 դրամ (նվազել է 2.27 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 588.87 դրամ (աճել է 3.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.08 դրամ (նվազել է […]

Գագիկ Սուրենյանը նշանակվել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ

Գագիկ Սուրենյանը նշանակվել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ: Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանի 18/01-Ա հրամանով 2017 թվականի հունվարի 9-ից Գագիկ Սուրենյանը նշանակվել է օդերևութաբանության կենտրոնի պետ:

Հանձնարարվել է ստուգել ջերմային ռեժիմը կրթօջախներում

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ, որը վարել է  քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ տոնական օրերին իրականացվել է շուրջօրյա հսկողություն՝ մայրաքաղաքի կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Նշվել է, որ վերոնշյալ բոլոր հաստատությունների ջեռուցման համակարգերն աշխատել և աշխատում են անխափան: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հունվարի 11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 11-ին կնվազի 3-5 աստիճանով (բացառությամբ Արարատյան դաշտի), այնուհետեւ էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, գիշերը եւ առավոտյան` մառախուղ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -11-13, իսկ վաղը ցերեկը՝ -8-9 աստիճան ցուրտ: Ջերմաստիճանը […]

Թուրքիան դեռ ջանում է Սիրիայում ազդեցության գոտիներ ձեռք բերել

Թուրքիան  ոչ մի ջանք չի խնայում, որպեսզի թուրք–սիրիական սահմանը չանցնի քրդերի հսկողության տակ։  Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց  ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ղեկավար թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Վերջինս շեշտեց՝  Թուրքիան Սիրիայի հարցով գնացել է Ռուսաստանի հետ համագործակցության, այսինքն՝ որոշել է հրաժարվել իր դաշնակից ԻՊ–ից։ Սաֆրաստյանի կարծիքով դրա նպատակը Սիրիայում ազդեցության գոտիներ ձեռք բերելն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված