06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մհեր Մկրտչյանի մանկության երազանքը

Մանուկ հասակում ես երազում էի փայլուն, պսպղան հեծանիվ ունենալ. անգամ ժամերով կանգնում էի խանութի ցուցափեղկի առաջ ու նայում… երազումս էլ էի տեսնում…

Եվ, վերջապես, տնեցիները խոստացան, որ հեծանիվ կառնեն: Վրա հասավ հանդիսավոր օրը: Մեր ամբողջ ընտանիքը մորս՝ Սանամի գլխավորությամբ շարժվեց դեպի խանութ: Մայրս հագել էր իր միակ տոնական զգեստը և գլխավորում էր երթը: Նրա հետևից քայլում էի ես՝ ձեռքիս ինձ վստահած դրապանակը: Հետո դրամապանակից հանեցի փողը և ամուր սեղմեցի ափիս մեջ. այդպես երազանքս ասես ավելի մոտ էր թվում ինձ, ու ջերմանում էր հոգիս: Իմ հետևից քայլում էին քույրերս և բակի բոլոր երեխանները՝ փոքր եղբորս՝ հպարտ-հպարտ քայլող Աբոյի գլխավորությամբ, ով ժամանակ առ ժամանակ մոտենում էր ինձ ու նայելով աչքերիս մեջ՝ խնդրում. «Կտա՞ս քշեմ »: Ես խորիմաստ լռում էի, քանի որ չէի ուզում կաշկանդել ինձ ավելորդ խոստումներով: Ու հանկարծ ինչ-որ տեղ՝ շատ մոտիկ, հնչեց.           «Խոսում է Մոսկվան, խոսում է Մոսկվան…»:

…Ես երկար կանգնած էի ցուցափեղկի մոտ, ուր  փայլում էր իմ երազանքը՝ «Սեզա՛մ, բացվի′ր…», իսկ դռան վրա մեծ կողպեքն էր ու ինչ-որ մեկի արագ ձեռքով գրված թուղթը. «Փակ է պատերազմի պատճառով»: Չորսուկես տարի իմ մանկության երազանքը մնաց փակ դռան հետևում…

…Տարիներ շարունակ, տարբեր գործուղումներից վերադառնալով, ես որդուս համար բերում էի կարմիր, կանաչ, երկնագույն հեծանիվներ: Ու տղաս, մեկ-երկու րոպե քշելով, գնում էր «կռիվ-կռիվ» խաղալու: Մի կողմ ընկած մնում էինք ես ու հեծանիվները: Ու մի անգամ ես բարձրացրի հեծանիվը, նստեցի ու քշեցի հենց սենյակում: Վրեժ լուծեցի իմ մանկության համար ու հասկացա մի պարզ բան. մարդ ամեն ինչ պիտի ստանա ժամանակին՝ և՛ օրորոցայինը, և՛ առաջին հեծանիվը…

Մհեր Մկրտչյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ