27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երբ ենք Աստծուն հաճելի դառնում

«ԲՈԼՈՐՍ ԵԹԵ ՄԵԿ ԱՌ ՄԵԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ ՄԵՐ ՄԵՂՔԵՐԸ, ՏԵՐԸ ԿՄՈՌԱՆԱ»

․․․Արդ, եղբայրներ, դադարենք միմյանց դատելուց, մեր լեզուն լռեցնենք բամբասելուց և չտեսնենք ուրիշների աչքի շյուղերը, այլ մեր աչքում եղած գերանը հանենք։ Ուրիշների համար բժիշկ չդառնանք՝ ինքներս մեծամեծ ցավերով լցված լինելով։ Ինքներս մեզ նայենք ու մեր սրտի գաղտնածածուկ խորհուրդները քննենք, մեր մեղքերը դատապարտենք, մեր ցավերը բժշկենք ու խոստովանությամբ բոլորը մեկ առ մեկ ներկայացնենք․ ոչ միայն գործով կատարվածները, այլև դատարկ խոսքերն ու չար խորհուրդները, արատավոր հայացքները, կեղտոտ բաներ լսելը կամ մտքի ոչ բարի շարժումները։

Բոլորս եթե մեկ առ մեկ ներկայացնենք մեր մեղքերը, Տերը կմոռանա։ Եթե մենք մեր ամբողջ կյանքում արդարապես դատենք մեր Տիրոջ դատաստանին անելիք չենք թողնի։ Եվ եթե աղոթելիս ներենք մեղքով մեզ պարտք եղողներին, ապա մեր պարտքերի համար էլ թողություն կգտնենք Տիրոջից, Ում բյուրապատիկ պարտք ենք՝ ոչ միայն ակամա, այլև բազմիցս կամովին ու գիտակցաբար գործված մեղքերով։

Մանավանդ եթե այս ամենից հետո կարոտյալներին ողորմություն տանք՝ քաղցածներին բաշխելով գիտության հացը, կամ էլ նյութական օգնություն մերկին հագցնելով, անտուն աղքատներին օթևան տալով, այդ ժամանակ շուտով կծագի մեզ վրա մեր լույսը՝ մեր Քրիստոս Աստծո ողորմությունը և կարժանացնի մեզ Իր ողորմությանը, գթությանն ու արքայությանը։

ՍԲ․ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՇՆՈՐՀԱԼԻ – 11–ՐԴ ԴԱՐ
11-12-րդ դարի նշանավոր մեկնիչներից էին՝ Սբ, Ներսես Շնորհալին, Սբ․ Բարսեղ Շնորհալին (Մաշկևորցի), Սբ․ Իգնատիոս Շնորհալին (Սև-լեռնցի), Սբ․ Սարգիս Շնորհալին և Սբ․ Ներսես Լամբրոնացին:

Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ