28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

«Անալիտիկ»-ի տնօրենի գործը մակագրվել է այլ դատավորի անունով

«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործը քննվելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Գործը նախապես ուղարկվել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:  Սակայն դատավոր Մարինե Մելքոնյանը գտել էր, որ դատարանն իրավասու չէ քննել սույն քրեական գործը, հակառակ դեպքում կխախտվի ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավանորմերով երաշխավորված արդար դատաքննության ինստիտուցիոնալ տարրը` իրավասու դատարան ապահովելու պետության պոզիտիվ պարտականությունը: «Հետեւաբար, գտնում եմ, որ սույն քրեական գործն ընդդատյա է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին: Նման եզրահանգումը մեծապես պայմանավորված է գործերի պատշաճ ընդդատությունը  որպես արդար դատաքննության անհրաժեշտ բաղկացուցիչ, հիմնարար իրավական արժեք ապահովելու հիմնարար իրավունքի իրացումը երաշխավորելու պահանջով»,-գրված է դատարանի որոշման մեջ:

Գործը մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին:

Ըստ մեղադրանքի՝ Անի Հովհաննիսյանը, լինելով «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն, շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ  լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերի շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից  պահանջել է խոշոր չափի`  1 մլն  դրամ գումար:

«Անալիտիկ» կայքի տնօրենը մեղադրվում է նաեւ   ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ: Ըստ նախաքննության՝  «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար դրամ:

Անի Հովհանննիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ