26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ադրբեջանը խոչընդոտում է հետաքննության մեխանիզմի ներդրումը»

«Համանախագահներն անդրադառնում են նրան, ինչի մասին մենք մշտապես հետեւողականորեն բարձրաձայնում ենք», -ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ահա այսպես  է մակնաբանել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ տարածած հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիոն հարձակման փորձի վերաբերյալ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին:

Նալբանդյանը, մասնավորապես, նշել է.

«Համաձայն ենք նրանց հետ, որ հրադադարի խախտումներն անընդունելի են: Համաձայն ենք, որ պետք է անվերապահ իրականացվեն Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ, ինչպես նշում են համանախագահները՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներդրվի միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Եռանախագահ երկրները բազմիցս են նշել, թե որ կողմն է մերժում մեխանիզմի ներդրումը, հետեւաբար, հենց այդ կողմի վրա է ընկնում միջադեպերի եւ զինադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը։

Նման մեխանիզմը հնարավորություն կընձեռնի, ինչպես համանախագահներն են ասում, ձերբազատվել փոխադարձ մեղադրանքներից: Թեեւ, երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել:

Հուսով ենք, որ եռանախագահները հետեւողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսեւորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում: Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել։ Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են բազմիցս շեշտել՝ 1994-1995թթ զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարումը պարտադիր է, դրանց խախտումների հետեւանքով արձանագրված միջադեպերն անընդունելի են եւ լուրջ վնաս են հասցնում կարգավորման գործընթացին:

Այն պայմաններում, երբ Ադրբեջանը խոչընդոտում է հետաքննության մեխանիզմի ներդրումը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը, համանախագահները մնում են այն եզակի ձեւաչափը, որն իր մանդատի համաձայն կարող է եւ պետք է շարունակի իր կանխարգելիչ գործունեությունը»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ