29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի հունվարի 9-ի որոշմամբ ստեղծվել է Պաշտպանին առընթեր Զինծառայողներիիրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ: Այն կազմված է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտումգործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ անկախ մասնագետներից (սոցիոլոգ,հոգեբան եւ իրավաբան): Խորհրդի կազմում ընդգրկվել է նաեւ զինծառայողի ընտանիքի անդամ:

Խորհրդի նպատակն է աջակցել Պաշտպանին վեր հանելու զինապարտների, այդ թվում՝ զինծառայողների իրավունքներիպաշտպանությանն առնչվող խնդիրները եւ ներկայացնելու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ: Խորհրդի կողմից կիրականացվեն նաեւզինապարտության եւ զինվորական ծառայության հետ կապված օրենսդրության վերլուծություններ, ինչպես նաեւ Պաշտպանինկտրամադրվեն փորձագիտական գնահատականներ առանձին հարցերի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ