26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սաակաշվիլիի կուսակցությունը Վրաստանում պառակտվում է

Վրաստանում երբեմնի իրենից հզոր քաղաքական ուժ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որի հիմնադիրը նախկին նախագահ Մ․ Սաակաշվիլին է, պառակտման եզրին է: Դեռևս նախընտրական քարոզչության շրջանում (խորհրդարանական ընտրությունները կայացել են 2016թ.-ի հոկտեմբերի 8-ին), ապա նաև ընտրությունների ավարտից հետո արդեն իսկ պարզ էր, որ նշված քաղաքական ուժը ներկուսակցական լուրջ խնդիրներ ունի, որոնք հիմնականում պայմանավորված էին/են տարբեր, հիմնականում երկու խմբերի շահերի բախմամբ: Մի մասը դեռևս ընդունում է Սաակաշվիլիի կարծիքը, մյուս մասը, սակայն, նշանակություն չի տալիս նրա մոտեցումներին:
Նշվածի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կուսակցության ներկայացուցիչներն արդեն հանրային կերպով բացահայտ վիրավորում են իրար և վիճում են միմյանց հետ: Նախկին քաղաքապետ, «ՄԱՇ» առաջնորդներից Գիգի Ուգուլավայի՝ ընդամենն օրերս բանտից ազատ արձակման հանգամանքն էլ ավելի է խորացրել այդ ճգնաժամը:

Խորհրդարանում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող և ընդամենը 27 պատգամավոր ունեցող «ՄԱՇ» խմբակցությունը ևս պատրաստվում է մասնատման, և առանց այն էլ ժամանակի ընթացքում թուլացած ՛՛ուժը» դրանով էլ ավելի է իր համար խնդիրներ ստեղծում:

Հ.Գ. Ի դեպ՝ վերջին տարիներին ընդդիմություն դարձած «ՄԱՇ» մի շարք անդամներ պարբերաբար լքել են կուսակցության շարքերն՝ անցնելով «իշխանության կողմը» կամ ստեղծել առանձին կառույցներ:
Այժմ էլ խոսակցություններ կան, որ Ուգուլավան դառնալու է իշխանական ուժի համակիր, և դա է պատճառը, որ 4.5 տարի բանտում անցկացնելու փոխարեն, ընդամենը մեկ տարի երեք ամիս պատժաչափը կրելուց հետո այլևս ազատություն է վայելում:

Վրացագետ Ալիկ Էրոյանցն է վերլուծել ֆեյսբուքյան հանրագրում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ