26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Պայմանավորվածությունը ՀՀԿ-ի հետ կայացել է»

«Ճիշտն ասած` արդեն մոռացել եմ` սպասելի էր, թե ոչ, որովետև խորհրդարանական ընտրություններն ավարտվելուն պես տեղացին այս հայտարարությունները, որ նրանք չեն մասնակցելու, ինչն, իհարկե, որոշ առումով նաև զարմանալի է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն` անդրադառնալով հարցին, թե արդյոք սպասելի էր, որ Երևանի ավագանու ընտրություններին ընդամենը 3 քաղաքական ուժ կմասնակցի: […]

Դմփոց-ռեֆորմ

Կառավարության հերթական նիստը սկսվեց վարչապետի հանձնարարականներով: Կարեն Կարապետյանը հանձնարարական հնչեցրեց գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքներին, ջրօգտագործողներին պետական աջակցության սահմանման վերաբերյալ: «Ներկայումս ավարտման շրջանում է գտնվում 2017 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները, որոշ տարածքներւմ հող օգտագործողները արդեն սկսել են հողի մշակման աշխատանքները , փաստ է, որ պայմանավորված հողի ֆիզիկական կազմով հանրապետության շուրջ 70 համայնքների հողատարածքները ունեն նորմատիվային […]

ՄԻՊ-ը զեկույց կհրապարակի ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ /տեսանյութ/

2016-ի հուլիսին տեղի ունեցած  ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների վերաբերյալ ՄԻՊ Արման Թաթոյանը  առաջիկայում զեկույց կհրապարակի: Այդ մասին վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Վերջինս շեշտեց՝ զեկույցում քարտեզներով ներկայացված են այն վայրերը, որտեղ ոստիկանները բռնություն են կիրառել ԶԼՄ ներկայացուցիչների և ակտիվիստների նկատմամբ. զեկույցի համար հիմք են ծառայել նաև մի շարք հրապարակումներ ու սոցցանցային գրառումներ: «Զեկույցն ավելի […]

Հպարտ եմ այս ֆիլմով. Քիմ Քարդաշյանը`Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմի մասին /ֆոտո/

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Թվիթերի իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանությանը նվիրված հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի մասին։ Նա բոլորին կոչ է արել դիտել այդ ֆիլմը։ «Հպարտ եմ այս ֆիլմով: Խնդրում եմ յուրաքանչյուրին դիտել «Խոստումը» ֆիլմը և վերջապես իմանալ հայ ժողովրդի պատմությունը»,- գրել է Քիմ Քարդաշյանը:  

Երևանի Ֆրանսիական միջազգային դպրոցի շենքի պատին ճեղքեր են հայտնաբերվել. 210 մարդ տարահանվել է

Ապրիլի 13-ին, ժամը 09:38-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիական միջազգային դպրոցի 2-րդ հարկի պատի երկայնքով առաջացել է ճեղք: Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը 170 աշակերտ, 30 մանկավարժ և 10 տեխաշխատող տարահանվել են դպրոցից: Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, […]

Թրեյնինգ Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների համար՝ ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ

  Ապրիլի 12-ին Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի (NIMD) նախաձեռնությամբ Թբիլիսիում անցկացվել է թրեյնինգ Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների համար: Ծրագիրը կրել է «Պայքար պրոպագանդայի և կեղծ նորությունների դեմ» խորագիրը: Թրեյնինգին մասնակցել են երիտասարդ քաղաքական գործիչներ Հայաստանի հանրապետական կուսակցությունից, «Ժառանգություն» կուսակցությունից, Հայ հեղափոխական դաշնակցությունից, Հայ ազգային կոնգրեսից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել […]

Վթարային ջրանջատում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի կանխարգելման   աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 14-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.   Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արցախի պողոտայի, Վարդաշեն և Սարի Թաղ թաղամասերի, Երևանի ՋԷԿ-ի, Նաիրիտ գործարանի, Նուբարաշեն վարչական շրջանի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան  փողոցների և նրբանցքների, […]

Կենդանիների դաժան սպանդ…բաց նամակ վարչապետին

«ՓՈՈՒԶԻԹԻՎ» կենդանիների պաշտպանության ՀԿ-ը բաց նամակ է գրել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ներկայացնելով Հայաստանում առկա թափառական շների խնդիրները, «ՅՈՒՆԻԳՐԱՖ-ԻՔՍ» ընկերության կողմից իրականացվող հանցանքներն ու փողերի յուրացումը։ Իր կողմից ոչ մի պատասխան դեռևս չենք ստացել, սակայան հասարակությունն անտարբեր չէ․ մեր ֆեյսբուքյան էջում ստացել ենք բազմաթիվ արձագանքներ։  Բաց-նամակ ՀՀ վարչապետին Հուսանք, գոնե այս անգամ որևէ կառուցողական արձագանք կստանա թափառող […]

«Պետք է ապահովվեն ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքները» /տեսանյութ/

«Նախ կուզենայի ներկայացնել, թե ինչ տրամաբանությամբ է կազմվել տարեկան զեկույցը. առաջին հերթին հիմք է ընդունվել սկզբունքը՝ ըստ իրավունքների: Նախորդ տարիների համեմատ՝ որոշ փոփոխություններ եղել են կառուցվածքային առումով, իսկ բովանդակային առումով, իհարկե, պարունակում է այն խնդիրները, որոնք եղել են նախկինում:  Հաշվի է առնվել ԱԺ ՄԻՊ բոլոր նախորդ տարիների քննարկումներն ու միջազգային փորձը: Անդրադարձ է կատարվել նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված