ՄԻՊ-ը զեկույց կհրապարակի ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ /տեսանյութ/
2016-ի հուլիսին տեղի ունեցած ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների վերաբերյալ ՄԻՊ Արման Թաթոյանը առաջիկայում զեկույց կհրապարակի: Այդ մասին վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
Վերջինս շեշտեց՝ զեկույցում քարտեզներով ներկայացված են այն վայրերը, որտեղ ոստիկանները բռնություն են կիրառել ԶԼՄ ներկայացուցիչների և ակտիվիստների նկատմամբ. զեկույցի համար հիմք են ծառայել նաև մի շարք հրապարակումներ ու սոցցանցային գրառումներ:
«Զեկույցն ավելի վաղ չհրապարակվեց՝ հաշվի առնելով նախընտրական քարոզչությունը: Զեկույցում յուրաքանչյուր դեպք հստակ վերլուծված է: Հստակ արձանագրված է հատուկ միջոցների կիրառության հարցը, ինչն օրենքի խախտում էր: Վերլուծվում են լրագրողների հանդեպ թույլ տրված բռնությունները», – ընդգծեց Թաթոյանը՝ շեշտելով՝ անթույլատրելի է համարում նաև սպանված ոստիկանների օրինակով հասարակության շրջանում ատելության քարոզումը:
Զեկույցում հատուկ անդրադարձ է կատարվել նաև հուլիսի 26-ի երթին. «Եթե երթը խաղաղ նպատակ ուներ, ապա ինչու էր ընթանում Սարի թաղում՝ գիշերով, կիսամութ փողոցներով: Հարց է բարձրացվում, որ այդպիսով անհամաչափ կերպով անհարմարություններ էին պատճառվելու բնակիչներին», – ասաց ՄԻՊ-ը: