12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ինչու է Հաղորդություն ստանալն այդքան կարեւոր

Եվ մինչ նրանք ուտում էին, Հիսուսը հաց վերցրեց, օրհնեց, կտրեց և բաժանեց աշակերտներին՝ ասելով. – Առե՛ք, կերե՛ք, սա իմ մարմինն է։ Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնեց Աստծուն և տվեց իր աշակերտներին՝ ասելով. – Բոլորդ էլ խմե՛ք սրանից. սա իմ արյունն է, որով նոր ուխտ է կնքվում Աստծու հետ և որը շատերի համար թափվում է իրենց […]

Որ պատահական մարդիկ չհայտնվեն. վարչապետ

ՀՀ կառավարության 2016թ. համապատասխան որոշմամբ սահմանվել է, թե որ ընտանիքներն են համարվում սոցիալապես անապահով բնական գազի և էլեկտրաէներգիայի մեղմացված սակագներից օգտվելու տեսանկյունից: Այս որոշմամբ, սակայն չի սահմանվել, թե ինչ մեխանիզմով պետք է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ը որոշեն սոցիալապես անապահով ընտանիքներին և նրանցից` տրամադրված կոմունալ ծառայության համար գանձեն սահմաված մեղմ սակագնով հաշվարկված […]

Մահացել է

Ռումինիայի Հայոց թեմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին տեղեկացվել է, որ ապրիլի 13-ի առավոտյան` կյանքի 76-րդ տարում, վախճանվել է Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զարեհ ծայրագույն վարդապետ Պարոնյանը: Վաստակաշատ Հայր Զարեհի վախճանը մեծ ցավ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես […]

Զգուշացեք եղանակից

Մոտեցող հզոր ցիկլոնի ամպամածության ծածկը արբանյակային լուսանկարի վրա: Այսօրվանից սկսած մինչև ապրիլի 16-ը Հայաստանը գտնվելու է Միջերկարական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում: Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Հատկապես առատ անձրևներ են կանխատեսվում վաղը առավոտյան: Չնայած տեղումնառատ եղանակին ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում, քանի որ մոտեցող ցիկլոնը իր հետ […]

Ախորժակով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մեկնարկել են կոալիցիոն բանակցությունները գործընկերների հետ: Խոսքը ՀՅԴ-ի հետ բանակցությունների մասին է: Հարցին, թե ճիշտ է, որ ՀՅԴ-ի քաղաքական ախորժակն աճել է, նա պատասխանեց. «Թեպետ ես բժիշկ եմ, բայց քաղաքական ուժերի ախորժակի չափման մեթոդաբանությունը չգիտեմ: Բոլոր դեպքերում, որպես բժիշկ, կարող եմ ասել, որ բարձր […]

Կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը հարցաքննվել է և ցուցմունք տվել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր քաղաքում 38-ամյա կնոջ սպանության  դեպքի առթիվ: 2017թ. ապրիլի 12-ին` ժամը 18:15-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Արմավիր քաղաքի Հանրապետության 1 հասցեում կրակոց է հնչել:  Անմիջապես դեպքի վայր է մեկնել  քննչական-օպերատիվ խումբը : Դեպքի վայրում հայտնաբերվել է Արմավիր քաղաքի 38-ամյա բնակչուհու դին` գլխի […]

Ապրիլի 14-ին «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը և փոխնախագահ Ռուբեն Հայթյանը: ԹԵՄԱ՝ վերջին շրջանում սպառողական շուկայում առկա գնաճը: Ապրիլի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի բանահավաք Սոնիա Թաշչյանը: ԹԵՄԱ՝ Սուրբ Զատիկի տոնին պատրաստվելու խորհրդանշական ուտեստները. ինչպե՞ս զարդարել տոնական սեղանը. Սուրբ Զատիկի տոնական սեղանի խորհուրդը:

Քննարկվել է հայ-արգենտինական համագործակցության ընդլայնման հնարավորությունը գյուղատնտեսության ոլորտում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետությանարտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության բնագավառում հայ-արգենտինական համագործակցության ընդլայնման առավել հեռանկարային ուղիները:  Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան վերահաստատել է արգենտինական կողմի պատրաստակամությունը խորացնել ագրարային ոլորտում երկկողմ փոխգործակցությունը: Այս համատեքստում կողմերն անդրադարձ են կատարել հունիս ամսին նախատեսվող արգենտինացի փորձագետների այցին, […]

Արցախի հարցով ծրագրվում է եռակողմ հանդիպում հոգևոր առաջնորդների միջև. Գարեգին Բ

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել «Արմենպրես»-ի հարցերին՝ անդրադառնալով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ ապրիլի 12-ի այն հայտարարությանը, ըստ որի՝ ծրագրվում է եռակողմ հանդիպում: – Վեհափառ Տեր, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ իր հարցազրույցում հիշատակել է հնարավոր հերթական եռակողմ հանդիպման մասին, որքանո՞վ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված