11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Քաղաքն այսօր դինամիկ զարգացման ուղի է բռնել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Ողջունելով հյուրին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարևորելով քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնումը, նկատել է, որ այն հնարավորություն է ընձեռում ձեռք բերելու նոր գործընկերներ:  «Մենք կարևորում ենք միջազգային կառույցների հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, ինչը նպաստում է […]

Հանրահայտ հայերը՝ «Խոստումը» ֆիլմի պրեմիերային /ֆոտո/

Նախօրեին Հոլիվուդում տեղի է ունեցել Ցեղասպանության մասին պատմող The Promise` Խոստում ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին այնպիսի հանրահայտ աստղեր, ինչպիսիք են Կիմ և Քորթնի Քարդաշյանները, Շերը, Սերժ Թանկյանը, Սիլվերսթր Ստալլոնեն, Կրիստիան Բեյլը, Օռլանդո Բլումը, Օլիվիա Պալեռմոն, Անժելա Սարաֆյանը եւ այլոք։      

Նախարարին երկու ցուցանիշ է հետաքրքրում/տեսանյութ/

«Հայաստանը կկարողանա ներդրումներ ապահովել անգամ այն դեպքում, երբ ներդրումների հիմնական երկիր հանդիսացող Ռուսաստանը դեռևս չի հաղթահարել ֆինանսական ճգնաժամը»,- այս մասին այսօր՝  ապրիլի 13-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Հայաստանը Ռուսաստանի համար բավականին փոքր տնտեսություն է և այնտեղի գումարները մեզ համար զգալի նշանակություն ունեն»,- ասաց ֆինանսների նախարարը: Նախարարը  ընդգծեց, […]

Գուգարաց թեմի առաջնորդի շնորհավորանքը Թուրքիո հայ համայնքին

Թուրքիո հայոց պատրիարքության տեղապահ Գերաշնորհ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Պեքճեանին   Մեր Տիրոջ  Սուրբ Հարության հրաշափառ տոնի առթիվ հոգենորոգ ուրախությամբ եղբայրական մեր շնորհավորանքն ու ջերմ բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ, գերաշնորհ, հոգեշնորհ և արժանապատիվ հայրերին  և   Թուրքիո սիրեցյալ ու բարեպաշտ հայ ժողովրդին:  Ցանկանում ենք, որ Հարության կենարար լույսով պսակվեն Ձեր` ազգային, եկեղեցական արդար ու բարի գործերը: […]

Նախարարությունը հորդորում է օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից

Տրանսպորտի ոլորտի օրենսդրական բարեփոխումներից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն այս տարվա հունվարին նախաձեռնեց դեպի Ռուսաստանի Դաշնություն կանոնավոր նոր երթուղիների կազմակերպում: Հայտարարվեց մրցույթ 12 երթուղիների համար: Մասնակցության հայտ ներկայացրեցին 20 ուևորափոխադրող կազմակերպություններ, 1 երթուղու համար հայտեր չեղան: Ինչպես հայտնում է նախարարի առաջին տեղակալ Արամ Արսենյանը, մրցույթների արդյունքներն արդեն ամփոփվել են, ընտրվել են լավագույն […]

Ի գիտություն գործարարների

Ապրիլի 13-ին Կառավարության նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը  ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ։ Կառավարության կողմից ընդունված որոշմամբ առաջարկվում է իրականացնել կարգավորող իրավական ակտերի վերանայում՝ հաշվի առնելով այն, որ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայությունների […]

Արմավիրում ամուսինը փողոցում կրակել է կնոջ գլխին

Ապրիլի 12-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «1-02» է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում կրակել են:    Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, Հանրապետության փողոցի թիվ 1 շենքի մայթին, անհայտ քաղաքացին 16 մմ տրամաչափի, մեկփողանի, […]

«The Beautified Project» խումբը նոր տեսահոլովակ է ներկայացրել

«The Beautified Project» խումբը ներկայացրել է իր նոր`  «Lost Innocence» անվանումով տեսահոլովակը: Երգի խոսքերի հեղինակն Անդրե Սիմոնյանն է, երաժշտությանը՝  Առլեն Շահվերդյանը:  Տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գևորգյանն է: Հավելենք, որ «The Beautified Project» ապրիլի 17-ին  Տիկնիկային թատրոնում հանդես է գալու մենահամերգով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված