25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի գիտություն գործարարների

Ապրիլի 13-ին Կառավարության նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը  ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ։ Կառավարության կողմից ընդունված որոշմամբ առաջարկվում է իրականացնել կարգավորող իրավական ակտերի վերանայում՝ հաշվի առնելով այն, որ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է.

  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի լիցենզավորման ենթակա գործունեության 4 տեսակների համար լիցենզավորման պահանջի վերացում, մասնավորապես հետևյալ տեսակաների համար՝ Մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանություն, Անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացում, Մաքսային փոխադրողի գործունեություն, Մաքսային հսկողության տարածքների կազմակերպում ։
  • ՀՀ տարածքում գործունեության  բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող) առքուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման որոշ տեսակների իրականացման համար  լիցենզավորման փոխարեն ծանուցման մեխանիզմի ներդնում
  • Ներկայացվող փաստաթղթերի էական կրճատում
  • Ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց լիազոր մարմնում անձանց հաշվառման կարգի սահմանում

 

Հաշվի առնելով վերոնշյալը և այն, որ նշված օրենսդրական փաթեթում ներառված են մի քանի գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկություններ, Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիցենզավորման լիազորության իրականացումը նախատեսվում է պատվիրակել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված համապատասխան պետական կառավարման մարմնին կամ այլ մարմնի:

 Նախագծերի  ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդ­յունքը կլինի կարգավորման և բիզնես գործունեություն ծավալելու պայմանների  բարելավումը և առկա խնդիրների վերացումը, կարգավորման հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ