25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օբյեկտիվ նախաքննություն կատարելու համար նոր քրեական գործ է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության օպերլիազորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Այսպես, հիշյալ գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով`  Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի տեսախցիկները կոտրելու դեպքի վերաբերյալ նույն գյուղի բնակիչ Ժորա Ն.-ի ահազանգով վերջինիս բնակարան են այցելել ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի երեք աշխատակիցներ`  դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: Սակայն Ժորա Ն.-ն, ով գտնվել է ալկոհոլ օգտագործած` ոչ սթափ վիճակում, հրաժարվել է բացատրություն տալուց, չի ենթարկվել ոստիկանների պահանջներին, վեճի է բռնվել և բռնություն գործադրել նրանց նկատմամբ, որի հետևանքով Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Վարդան Թ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել: Ժորա Ն.-ն ձերբակալվել է:

Միջադեպից հետո Ժորա Ն.-ն, ինչպես նաև նրա կինն ու որդին ցուցմունքներ են տվել այն մասին, որ վիճաբանության նախաձեռնողը եղել է ոստիկանության օպերլիազոր Վարդան Թ.-ն, ով առաջինն է վիրավորել և հարվածներ հասցրել Ժորա Ն.-ին, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել:

Այսպիսով, քրեական գործով օբյեկտիվ նախաքննության իրականացումն ապահովելու նպատակով, ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ