«Չեմ կարծում, որ ներդրող չենք գտնի»

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ապրանքները տեղական ապրանքով փոխարինելու վերաբերյալ: Վարչապետի նշեց, որ անհրաժեշտ է խրախուսել տեղական արտադրությունը, մասնավորապես` հանքային և կենսաբանական պարարտանյութերի, ինչպես նաև սերմնաբուծությունը: Վարչապետը գյուղնախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել առկա սելեկցիոն կայանների ու սերմնաբուծությամբ զբաղվող կայանների գործունեության խթանման վերաբերյալ առաջարկություններ, ըստ անհրաժեշտության` աշխատանքներում ներգրավել Հայաստանի ագրարային […]