25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դմփոց-ռեֆորմ

Կառավարության հերթական նիստը սկսվեց վարչապետի հանձնարարականներով:

Կարեն Կարապետյանը հանձնարարական հնչեցրեց գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքներին, ջրօգտագործողներին պետական աջակցության սահմանման վերաբերյալ:

«Ներկայումս ավարտման շրջանում է գտնվում 2017 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները, որոշ տարածքներւմ հող օգտագործողները արդեն սկսել են հողի մշակման աշխատանքները , փաստ է, որ պայմանավորված հողի ֆիզիկական կազմով հանրապետության շուրջ 70 համայնքների հողատարածքները ունեն նորմատիվային ջրապահանջ, իսկ շատ  տարածքներում դրանցից բարձր: Այդ պատճառով` այդ տարածքներում մատակարարված ջրի դիմաց ձևավորվում է մեծ հասույթ,ինչը հետագայում ջրօգտագործողների կողմից  գերնորմատիվային ավելցուկի մասով չի վճարվում, ինչն էլ տարեցտարի ձևավորում է անհուսալի դեբյուտորական պարտավարություններ: Այս հանգամանքը գյուղատնտեսության ոլորտում ձևավորում է ոչ մրցակցային պայմաններ՝հողօգտագործողների համար, իսկ չրամատակարարող կազմակերպությունների մոտ առաջացնում է ֆինանսական ճեղքվածք»,-նշեց վարչապետը:

Ելնելով վերոգրյալից. 2017 թվականին ոռոգման շրջանը ավելի արդյունավետ կազմակերպելու բոլոր ջրօգտագործողների համար: Ջրօգտագործման հավասար պայմաններ ապահովելու համար Կարեն Կարապետյանը հանձնարարեց. «Գյուղատնտեսության նախարարին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը  և Ջրային տնտեսության պետական կոմիտեյի հետ համատեղ մեկ ամսյա ժամկետու մշակել և սահմանված կարգով շրջանառության մեջ դնել  2017 թվկանին գերնորմատիվային ջրամապահանջարկ ունեցող համայնքներին ՝ ջրօգտագործողներին պետական աջակցության տրամադրելու  մասին ՀՀ Կառավարության որոշման նախագիծ,որը պետք է գործի մինչև 2017 թվականի մայիսի 31-ը»:

Վարչապետը ընդգծեց, որ հանձնարարականը հասկանալի , բայց ինքը ակնկալում է, որ ամեն բան կարգավորվի այնպես, որ գերնորմատիվային պահանջարկ չառաջանա:

«Այնպես չլինի, որ մի համայնքում ջրօգտագործման մուտքի համար վճարեն 1000 դրամ, իսկ մյուսում՝ 5 000: Ձեզանից ակնկալում եմ այս տարի ՋՕ-երի համակարգում՝  դմփոց-ռեֆորմ»,-եզրափակեց Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ