16 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

«Չեմ կարծում, որ ներդրող չենք գտնի»

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ապրանքները տեղական ապրանքով փոխարինելու վերաբերյալ:

Վարչապետի նշեց, որ  անհրաժեշտ է խրախուսել տեղական արտադրությունը, մասնավորապես` հանքային և կենսաբանական պարարտանյութերի, ինչպես նաև սերմնաբուծությունը:

Վարչապետը  գյուղնախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել առկա սելեկցիոն կայանների ու սերմնաբուծությամբ զբաղվող կայանների գործունեության խթանման վերաբերյալ առաջարկություններ, ըստ անհրաժեշտության` աշխատանքներում ներգրավել Հայաստանի ագրարային համալսարանի մասնագետներին: Հանձնարարվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին ներդրումային ծրագիր ներկայացնել հանքային ու կենսաբանական պարարտանյութերի արտադրության վերաբերյալ:

«Այդ ոլորտը շատ շահութաբեր ու հասկանալի բիզնես է, ընթացքում խոսեք մասնավոր սեկտորի հետ: Չեմ կարծում, որ ներդրող չենք գտնի»,- ասաց վարչապետը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ