25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իսրայելում ստորգետնյա ստուդիա է կառուցվել

Իսրայելական “IBA” հեռուստաալիքը Հայֆա քաղաքում ստորգետնյա ստուդիա է կառուցել, ինչը թույլ կտա հեռուստաընկերությանը չդադարեցնել հեռարձակումները նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակ: Այս մասին տեղեկացնում է “The Israel National News”-ը:

Ստուդիան գտնվում է 7 մետր խորության վրա, նրա պատերի լայնությունը 30 սմ է: Բացի հաղորդավարի համար նախատեսված տարածքից, ստուդիայում կա նաեւ ռադիոխցիկ, ինչպես նաեւ այլ սարքավորումների խցիկ, որտեղից հեռուստատեսային ազդանշան է ուղարկվում  դեպի մակերեւույթ:

Հեռուստաընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ բունկեր-ստուդիան կառուցվել է արտակարգ իրավիճակների համար: 2006-ին “IBA” հեռուստաալիքն ստիպված էր ընդհատել հեռարձակումը, երբ շիաների  “Հիզբալլա” զինված խմբավորումը սկսեց հրթիռային գրոհը Հայֆայի վրա: Ստորգետնյա ստուդիաներ կկառուցվեն նաեւ Թել-Ավիվում եւ Երուսաղեմում:

2012-ի փետրվարին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտարարեց, որ Իսրայելը հնարավոր է հենց այս տարվա վերջին ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ