09 Օգոստոսի, Երեքշաբթի, 2022
KFC

Քրիստոնյան ուժեղ է, միշտ հաղթող

280202692_5068337939940987_3932599142374439030_n

Հաճախ, երբ հավատքի մասին, մեր հոգևոր կյանքի վերաբերյալ ունենում ենք հարցեր, մեր աչքերը հառում ենք դեպի դուրս։ Մենք փնտրում ենք հարցերի պատասխաններն ամենուր՝ հարցնելով այլոցից, թե ինչ կարծիքի են, ինչ խորհուրդ կտան։ Դիմում ենք մարդկանց, հոգևորականներին, ովքեր մեր կարծիքով հարուստ կենսափորձ ունեն, անցած ուղի, գիտելիք։ Հարցնում ենք՝ ո՞րն է Աստծուն հաճելի, ինչպե՞ս արժանանանք Նրա բարեհաճությանը։ Մարդիկ էլ փորձում են օգնության ձեռք մեկնել մեզ՝ փորձելով մեզ համար լավագույն լուծումներն առաջարկել: Սակայն մի պահ դուրս գանք այս դերից ու մտածենք՝ արդյո՞ք ճիշտ ենք վարվում՝ այլոց դիմելով։

 

Անշուշտ, բարդ չէ հասկանալն այն, որ երբեմն յուրաքանչյուրն ունենում է օգնության կարիք։ Երբեմն լինում է այնպես, որ մեր կյանքի բարդ ու դժվար իրավիճակներում չենք կողմնորոշվում, թե որ ճանապարհն է ավելի աստվածահաճո, և դիմում ենք այն մարդկանց օգնությանը, ովքեր կոչված են մեզ օգնելու կողմնորոշվել։ Հոգևորականի օգնության, հայրական խորհրդի կարիքը զգացվում է յուրաքանչյուրիս կյանքի բարդ իրավիճակներում, երբ սառը դատելը այնքան բարդանում է։

Մինչդեռ ոչ միշտ է այդպես։ Արդյոք մի՞շտ ենք գտնվում ծայրահեղ իրավիճակներում, մի՞շտ է, որ ունենում ենք այլոց օգնության ու խորհրդի կարիքը։ Անշուշտ, ոչ։ Մինչդեռ միշտ դիմում ենք՝ կարծես որոշումների պատասխանատվությունը թողնելով այդ մարդկանց ուսերին։ Ինչո՞ւ։

 

Զուր չէ ասված, որ քրիստոնեությունը թույլերի հավատքը չէ։ Քրիստոնյան ուժեղ է, միշտ հաղթող։ Եվ Աստված էլ, իր հերթին, խոսում է ոչ թե դրսից, այլ ներսից։ Մե՛ր մեջ են մեր հարցերի պատասխանները, որոնք փնտրում ենք դրսում՝ արտաքին աշխարհում։ Մե՛րն է որոշումը՝ տեսնելու այդ պատասխանները, առերեսվելու դրանց հետ։

Աստված մեզ թույլ է տալիս ընտրել նաև՝ լսե՞լ Նրա խոսքը, որ հնչում է ներսից, թե՞ անտեսել կամ հանձնվել։ Մե՛րն է ընտրությունը, մե՛րն է որոշումը, և սրանում է ուժը քրիստոնեական հավատքի, որ թեև լի է պատասխանատվությամբ, սակայն տանում է դեպի լույս։

qahana.am

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ